Երեմիայի մարգարեության մեկնություն 33:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով,
    
    Երեմիան կապկպված էր, քանի որ նա վատ լուրեր էր հաղորդում և թագավորին գերությամբ էր սպառնում: Չնայած նա Աստծո հրամանով կանխատեսում էր նաև  վերադարձը և դա հաստատում էր արտ գնելով, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա խոսքերին, քանի որ բոլորը կարծում էին, որ սա ապագայի ճշգրիտ իմացության չէ, այլ մարգարեն շողոքորթելու  համար էր ասում,  ուստի վերջինս  շարունակում էր մնալ ծանր ու տառապալի վիճակում: Հետևաբար Աստված նրան ասում է. «Նայի՛ր Իմ զորությանը»` այն բանին, թե Ես ինչպես եմ, մարդկանց մասին հոգ տանելով, ամեն ինչ արարել և կարգուկանոն հաստատել արարվածների համար, իսկ այժմ Ես լսել եմ քո կոչն ու կանխատեսում եմ գալիք ապագան և բարօրությունը: Այս հարցում կասկածելը ամենևին տեղին չէ: Պետք է վստահ լինես, որ քո միջոցով ասած ոչ մի բան կեղծ չի լինի: Վերադարձը ցույց տալուց հետո (հենց հաջորդ բառերում) են նրանք համոզվում, որ անտեղի չեն ենթարկվում գերության, որ սա պատժվածների համար որպես խրատ է ծառայելու:
    

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորների տների մասին, որոնք քանդվում են ամրությունների և պատերազմի պատճառով»: (Սինոդական թարգմ.) [4]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:1

-----------------------------------------

[4](Սինոդական թարգմ.) Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով,
(Արարատ թարգմ.) Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով.
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Վասն տանց քաղաքիդ այդորիկ, եւ վասն ապարանից արքայիդ Յուդայ, քակելոց է ի մահարձանս՝ եւ ի մարտկոցս