Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. «Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ Տունը.
Նայի՛ր Աստծո նախախնամությանը: Նրանք կապեցին բժշկին, և Աստված դրանով էլ ցույց տվեց մարդկության հանդեպ իր սերը, քանի որ նա ոչ թե ազատեց նրան, այլ թողեց բանտում, որպեսզի մեղմացնի նրանց զայրույթը և ավելի կռվարար չդարձնի, չզրկի նրանց բժշկությունից, այլ Սուրբ Գրքի միջոցով նրանց հիշեցրեց ամեն ինչի մասին և այդ ամենն արեց պահեցողության օրերի ընթացքում:
O՜h վեհանձնություն: Նա բանտում էր, սակայն նույնիսկ այդ վիճակում չթողեց մարգարեությունը: Եկե՛ք ուշադրություն դարձնենք արդարի քաջությանը և նրա հոգու իմաստությանը: Նա ինքն իրեն չասաց. «Այս համարձակ ելույթների համար այնքան վիշտ բաժին հասավ ինձ: Ես անթիվ քանակությամբ խոսքեր վատնեցի և ոչ մի հաջողություն չունեցա, ինքս ինձ համար ոչինչ չշահեցի, բացի նրանից միայն, որ կապվեցի կապանքներով, և Աստված, դեռ այս կապանքներից ինձ չազատած, կրկին նույն գազանների մոտ է ուղարկում»: Նա ոչ մի նման բան չասաց և նույնիսկ չմտածեց, քանի որ մտքում միայն մեկ բան ուներ. ինչպես կատարել Տիրոջ հրամանը, և քանի որ ինքը չկարողացավ, ուստի աշակերտի միջոցով կատարեց այն: Նա ասաց. «Կարդա՛ նրանց համար և հայտարարի՛ր բոլոր աղետների մասին, որովհետև ես բանտարկված եմ»: Երեմիան այսպես խոսեց, իսկ Բարուքը գրի առավ:
Ա. Լոպուխին
«Եվ Երեմիան հրամայեց Բարուքին ու ասաց. «Ես բանտարկված եմ ու չեմ կարող գնալ Տիրոջ տունը»»։ (Սինոդական թարգմ.) [5]
«Ես կալանքի մեջ եմ»: 19–րդ համարից ակնհայտ է, որ Երեմիան բանտարկված չէր: Այս արտահայտությամբ նա միայն ցանկանում է ասել, որ իրեն արգելված է ժողովրդի առաջ ելույթ ունենալ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1
--------------------------------------
[5](Էջմիածին թարգմ.) Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. «Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ Տունը.
(Արարատ թարգմ.) Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։
(Գրաբար) Եւ պատուիրեաց Երեմիա Բարուքայ՝ եւ ասէ. Ես ի կալանս եմ, եւ ոչ կարեմ մտանել ի տուն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: