Ա. Լոպուխին
«Այն խոսքը, որը Տերն ասաց Երեմիա մարգարեին Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի արշավանքի մասին, երբ նա պիտի գա Եգիպտոսի երկիրը զարկելու համար»: (Սինոդական թարգմ.) [13]
Ահա՛, Եգիպտոսի մասին ևս մեկ մարգարեություն, որն ասվում է հավանաբար Վաֆրի կամ Օֆրա փարավոնի օրոք: Մարգարեն հայտարարում է, որ քաղդեացիները թափանցելու են մինչև Եգիպտոսի կենտրոնը, իսկ եգիպտական զորքերը ամբողջությամբ ցրվելու են (Երեմ. 13–19): Եթե Եգիպտոսը հիմա դեռ հզոր է թվում, ապա նրա այդ ուժը շուտով ոչնչացվելու է: Ոչինչ չի փրկելու Եգիպտոսը՝ ո՛չ աստվածները, ո՛չ էլ թագավորը: Սակայն Եգիպտոսի այս նվաստացումը ժամանակավոր է լինելու: Քաղդեացիներին հեռացնելուց հետո այն կրկին վերակենդանանալու է (20–26): Ճառի վերջում (27–28) մարգարեն մխիթարում է գերության մեջ տանջվող հրեաներին: Եթե հեթանոսները ոչնչացվեն, ապա Հակոբը միայն կպատժվի:
Այս ճառը, հավանաբար, արտասանվել է Եգիպտոսում:
Նաբուգոդոնոսորի՝ Եգիպտոս կատարած արշավանքի մասին ընթերցի՛ր Երեմիա 43:13 համարի մեկնաբանության մեջ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
--------------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Ահա այն խօսքը, որ Տէրը յայտնեց Երեմիա մարգարէի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ հարուած հասցնելու Եգիպտացիների երկրին.
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.
(Գրաբար) Բանն զոր խաւսեցաւ Տէր ի ձեռն Երեմիայ մարգարէի ի գալ Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, հարկանել զերկիրն Եգիպտացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: