Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ,
Ինչո՞ւ է այս մարգարեությունը սկսում և խոսում այն մասին, որ նրանք պետք է զինվեն: Մեծ խնամքով նկարագրում է նրանց բոլոր զենքերը` գրեթե ընդօրինակելով պատերազմ տանող և զինվորներին խրախուսող առաջնորդներին: Կա՞մ էլ դա հեգնանքով է ասում:
Ա. Լոպուխին
3–8. «Պատրաստե´ք վահաններն ու նիզակները և մարտի՛ ելեք»: [3]«Թամբե՛ք ձիերը և հեծնե՛ք, ձիավորնե՛ր, և կանգնե՛ք սաղավարտներով. սրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք»։ ««Ինչո՞ւ եմ Ես նրանց տեսնում զարհուրած և հետ նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են, և փախչում են առանց հետ նայելու. շուրջբոլորը սարսափ է, - ասում է Տերը»։ «Արագաշարժը չի փախչի, և ուժեղը չի փրկվի. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, նրանք կսայթաքեն ու կընկնեն»։ «Ո՞վ է սա, որ բարձրանում է գետի պես, և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը»։ «Եգիպտոսը բարձրանում է գետի պես և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը, և ասում է. «Կբարձրանամ և կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքը և նրա բնակիչներին»»։ (Սինոդական թարգմ.)
Մարգարեն դիմում է եգիպտական բանակին, որը Նեհաո փարավոնի ղեկավարության ներքո կանգնած էր Եփրատի մերձակայքում գտնվող Կարքեմիշ քաղաքի մոտ: Թող եգիպտացիները զինվեն և պատրաստվեն հանդիպելու թշնամուն՝ քաղդեացիներին: Բայց ո՛չ, նրանց շարքերում շփոթություն է նկատվում, նրանք փախչում և զոհվում են թշնամիների սրից (Եր. 1:6): Հզոր եգիպտացիների այս պարտությունը մարգարեն ավելի ուշ է պատկերում: Եգիպտական զորքերը նետվում են առաջ, ինչպես գարնանը վարարած Նեղոսի ջրերը: Քաղդեացիների դեմ պատերազմելու համար Եգիպտոսը հավաքել էր իր բոլոր ուժերը, բայց Տերը որոշեց ոչնչացնել ընտրյալ ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված եգիպտական բանակին, ուստի Եգիպտոսին ոչինչ չի կարող օգնել, ոչ ոք նրան չի պաշտպանի Աստծո սարսափելի դատաստանից, որի իրականացնողը լինելու է Նաբուգոդոնոսորը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
--------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) «Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ,
(Արարատ թարգմ.) «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.
(Գրաբար) Առէ՞ք զէն եւ վահանս. մատերուք ի պատերազմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: