Սուրբ Եփրեմ ասորի
4–5. Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց, եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով: Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի.
Այստեղ մարգարեն երկար և առանձին նկարագրում է Մովաբի ժողովրդի համընդհանուր գերությունը և սգալու է կանչում հատկապես աղքատ մովաբացիներին, որոնք մեծ թիվ էին կազմում գերիների մեջ: Հիշում է երկու լեռնային ճանապարհների մասին՝ Օրոնայիմյան (Հորոնայիմյան) և Լուֆսկյան (Լուհսկյան), քանի որ դրանցով են տեղահանվող որդիները Բաբելոն տեղափոխվելու: Մովաբացիների գերությունը նկարագրելիս այս երկու ճանապարհների մասին խոսում է նաև Եսայիան (Ես. 15:5):
Ա. Լոպուխին
«Մովաբը ջախջախվեց. նրա մանուկներն աղաղակ բարձրացրին»։ (Սինոդական թարգմ.) [4]
«Նրա զավակները» (եբրայերեն բնագրի համաձայն՝ «Zeireiha») արտահայտությունն ավելի ճիշտ կլինի Յոթանասնիցի նմանողությամբ ընթերցել՝ «Zoara», այսինքն՝ «Զոգոր»: Մովաբացիները աղաղակով վազում էին դեպի Զոգոր քաղաքը, որը Մովաբի երկրի հարավում էր (Ես. 15:5):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
---------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց,
(Արարատ թարգմ.) Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։
(Գրաբար) բեկաւ Մովաբ։ Գոյժ տուք ի Զոդովր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: