Սուրբ Եփրեմ Ասորի
Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ՝ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները:
Օտար թագավորները, որոնցից առաջինը Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասարն էր, ոչնչացրեց և վերաբնակեցրեց Ռուբենի, Գադի և Մանասեի ցեղերը, իսկ հետո՝ Սալմանասար թագավորը, որը մնացած ցեղերին գերության մատնեց և դուրս հանեց իրենց ժառանգություն ստացած երկրից: Վերջապես, Նաբուգոդոնոսորը, որը քանդեց տաճարը և Հուդայի ու Բենիամինի որդիներին տեղափոխեց Բաբելոն: Հետևաբար, Իսրայելի և Հուդայի որդիները մոլորության մեջ էին իրենց գաղթի ընթացքում, երբ նրանք հեռացան իրենց ժառանգություն ստացած երկրից և թափառեցին օտար երկրներում:
Ա. Լոպուխին
Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է. առյուծներն են քշել նրան. նախ նրան լափեց Ասորեստանի թագավորը, իսկ այս վերջում` Նաբուգոդոնոսորը, Բաբելոնի թագավորը, նաև նրա ոսկորները փշրեց»։ (Սինոդական թարգմ.) [17]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-----------------------------------------
[17](Էջմիածին թարգմ.) Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ՝ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները:
(Արարատ թարգմ.) Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։
(Գրաբար) Ոչխար մոլորեալ Իսրայէլ. առիւծք մերժեցին զնա. նախ եկեր զնա թագաւորն Ասորեստանեայց, եւ յետոյ զոսկերս նորա արքայն բաբելացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: