Երեմիայի մարգարեության մեկնություն 50։18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից:
   
    Արդյո՞ք  պատշաճ ապացույց չունեի: Չե՞ս լսում, թե ինչ է ասում: Իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա,  ինչպես հավաբնի վրա, և բոլորին կվերցնեմ,  ինչպես մնացած ձվեր  (Ես. 10:14): Սա տեղի ունեցավ, ու ավարտվեց: Տեսա՛ր, որ Ես նրան տվեցի: Ուստի առավել ևս վստա՛հ եղիր ինքդ քո մեջ:
   

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես պիտի այցելեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես այցելել եմ Ասորեստանի թագավորին»»։ (Սինոդական թարգմ.) [18]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից:
(Արարատ թարգմ.) Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւասիկ ես խնդրեցից վրէժ յարքայէն բաբելացւոց եւ յերկրէ նորա, որպէս խնդրեցի վրէժ յարքայէն Ասորեստանեայց։