Երեմիայի մարգարեության մեկնություն 51։31

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է,
     
«Փախչողը փախչողի պիտի պատահի», այսինքն՝ փախչողը կհանդիպի թշնամուն, և վերջինիս բռնելու նպատակով կհետապնդի նրան:
     

Սուրբ Եփրեմ Ասորի

Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է,
     
     Մարգարեն նկարագրում է բաբելոնացիների շփոթմունքը, քանի որ նրանք սարսափահար եղան, երբ իրենց քաղաքի պարիսպների մոտ տեսան մեդացիներին, որովհետև նրանք մտածում էին, որ մեդացիները թողել էին պաշարումը և նահանջել էին: Նա նաև ցույց է տալիս բաբելոնացիների  երկրի չափերն ու ընդարձակությունը, ուստի Բաբելոնի թագավորին քաղաքի գրավման մասին հայտնելու համար սուրհանդակներ էին անհրաժեշտ լինելու: Ուստի մարգարեական խոսքերի իմաստը հետևյալն է. երբ Բաբելոնը գրավվի մեդացիների կողմից, բազմաթիվ սուրհանդակներ, արագորեն ու միմյանցից առաջ անցնելով, վազելու են, որպեսզի թագավորին և իշխաններին արագ տեղեկացնեն, որ նրանց Բաբելոն քաղաքը նվաճվել է:
     

Ա. Լոպուխին

«Սուրհանդակը ընդառաջ է վազում սուրհանդակին, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ, որպեսզի Բաբելոնի թագավորին հայտնի, որ նրա քաղաքը գրավվել է մի ծայրից մյուս ծայրը»։ (Սինոդական թարգմ.) [31]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

-----------------------------------------

[31](Էջմիածին թարգմ.) Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է,
(Արարատ թարգմ.) Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։
(Գրաբար) Փախստեայ փախստէի պատահեսցէ. եւ գուժկան գուժկանի դիպեսցի, գոյժ առնել թագաւորին բաբելացւոց, թէ առաւ քաղաքն նորա. ի ծագաց ելից իւրոց