Ա․ Լոպուխին
17-18․ ««Դաշտի պահապանների պես նրանք շրջապատում են այն, քանի որ նա ապստամբեց Իմ դեմ», - ասում է Տերը»։ [17] «Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այդ բանը. ամբարշտությանդ պատճառով է քո այս դառնությունը, որ հասնում է մինչև սիրտդ»։ (Սինոդական թարգ․)
Ինչպես պահապաններն են ուշադրությամբ պահպանում հասունացած պտուղներով արտը՝ ոչ մեկին այնտեղից ինչ−որ բան գողանալ թույլ չտալով, այդպես էլ թշնամիներն են հետևում Երուսաղեմին՝ թույլ չտալով, որ այնտեղից ինչ−որ մեկը դուրս գա։ Հաշվի առնելով այն, որ արտի շուրջը շատ պահապաններ չեն լինում, և ուշադրություն դարձնելով այն փաստին, որ պահապանի իդեալական պատկերը չի համապատասխանում այն կործանարար մտադրություններին, որոնցով թշնամին մոտենալու է Երուսաղեմին, Կոռնիլն ավելի հարմար է գտնում «պահապան» բառի փոխարեն այստեղ դրված «շոմէրե» բառը թարգմանել «շոմէրիմ» («շոմար» բայից) արտահայտությամբ․ «դարան մտած՝ նրանք (թշնամիները) պառկել են դաշտում»։ Այդպիսի թարգմանությունը իրականում ավելի շատ է համապատասխանում այս հատվածին, հատկապես երբ դրա համար հիմնավորում կա Եր․ 5։6 համարում։
Հրեաների դժբախտությունների համար այստեղ նույն պատճառն է նշվում, ինչ Եր․ 2։17, 18 համարներում։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) եւ, ինչպէս ագարակի պահապաններ, շրջապատել են Հրէաստանը:
(Արարատ թարգ․) Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։
(Գրաբար) իբրեւ պահապանք ագարակի շուրջ պատեցան զնովաւ։ Զի անփոյթ արարեր զինէն՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: