Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Նավապետը մոտեցավ նրան ու ասաց. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Աստծուն. թերևս Աստված հիշի մեզ, և մենք չկործանվենք»»: (Սինոդական թարգ․)[6]
Այս համարում մեզ չպետք է շփոթեցնի այն հանգամանքը, որ օտարազգի հեթանոսը դիմում է այլադավան հրեային՝ խնդրելով, որ նա աղոթի իր Աստծուն և միաժամանակ հույս է հայտնում, թե Նրանից կարող են փրկություն ստանալ: Բազմաստված հեթանոսն իր աստվածների հետ մեկտեղ ընդունում էր նաև այլ ազգերի աստվածների իրական գոյությունը:
Մասնավորապես, հեթանոսների կողմից Տեր Աստծուն որպես հրեաների Աստված ճանաչելու դեպքերի մասին Աստվածաշունչը բազմիցս է խոսում (Դ Թագ. 18:22, 33–35, Բ Եզր. 1:2–3). նույն բանն ենք տեսնում նաև տվյալ դեպքում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»:
(Արարատ թարգ․) Նավապետը նրա մոտ եկավ և ասաց նրան. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին, և մենք չկորչենք»։
(Գրաբար) Մատեաւ առ նա նաւապետն՝ եւ ասէ. Զի՞նչ է այդ՝ զի խորդասդ, արի կարդա զՏէր Աստուած քո. թերեւս ապրեցուսցէ զմեզ Աստուած, եւ մի կորիցուք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: