Ա. Պ. Լոպուխին (†1904)
Կգնամ, կվերադառնամ իմ տեղը, մինչև որ իրենք իրենց մեղավոր չխոստովանեն և Իմ երեսը չփնտրեն։ (Սինոդական թարգ․) [15]
Ժողովրդին դատելուց հետո Տերը կվերադառնա «Իր տեղը», այսինքն՝ Իր երեսը կդարձնի Իսրայելից, նրան կզրկի Իր ներկայությունից այնքան ժամանակ, քանի դեռ նա չի գիտակցել իր մեղավորությունը և չի դարձել դեպի Տերը։
«Մինչև որ իրենք իրենց մեղավոր չխոստովանեն» բառերի փոխարեն սլավոներեն տեքստում ընթերցվում է «մինչև որ կործանվեն»՝ έως ού αφανισθώσι։ Ըստ երևույթին, Յոթանասնիցը «ascham»՝ մեղք գործել, պատիժ կրել, ապաշխարել արտահայտության փոխարեն(Ղևտ․ 4:3, Ովս․ 4:15, Ես․ 24:6) ) ընթերցել է «schamam»՝ կործանվել (Ովս․ 10:2, 14:1)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) կ՚առնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կը գնամ եւ կը վերադառնամ իմ տեղը, մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտռեն ինձ»:
(Արարատ թարգ․) Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։
(Գրաբար) Գնացից և դարձա՛յց ի տեղի իմ, մինչև ապականեսցին։ Եւ խնդրեսցեն զերեսս իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: