Միքիայի մարգարեության մեկնություն 6։3

Ա․ Լոպուխին

3-4․ Ով Իմ ժողովուրդ, Ես քեզ ի՞նչ եմ արել, և քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր Ինձ։ [3] Ես քեզ դուրս հանեցի Եգիպտական երկրից և քեզ փրկեցի գերության տնից, և քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։ (Սինոդական թարգ․)
   
   «Իմ ժողովուրդ»։ Սլավոներենում այս արտահայտությունը հոգնակի թվով է՝ «Իմ մարդիկ»։ Համապատասխանաբար հոգնակի թվով է դրված նաև դերանունը։ «Քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել» (սլավոներեն՝ «ամաչեցրել ձեզ») բառերին Յոթանասնիցում և սլավոներենում «ῆ τὶ ἐλύπησὰ σε» (ինչո՞վ եմ ձեզ վիրավորել) արտահայտություն է ավելացված։

   3−5−րդ համարներ: Իսրայելի հանդեպ դատաստանը սկսելով՝ մարգարեն մատնանշում է ժողովրդի ապերախտությունը, նրանց կողմից Աստծո բարեգործությունների մոռացումը։ Մասնավորապես, [ժողովուրդը մոռացել է] Եգիպտոսից ելքը, Բաղակի և Բաղաամի կողմից նյութվող անեծքից ազատումը (Թվ. 22։24) և, ընդհանրապես, Քանանական երկրի նվաճման ժամանակ ցուցաբերված հրաշալի օգնությունը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Ժողովո՛ւրդ իմ, ի՞նչ արեցի քեզ, ինչո՞վ տխրեցրի քեզ եւ կամ ինչո՞վ նեղեցի քեզ, պատասխա՛ն տուր ինձ
(Արարատ թարգ․) Ո՛վ իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, ես քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր ինձ։
(Գրաբար) Ժողովուրդ իմ զի՞ արարի քեզ, կամ ի՞ւ տրտմեցուցի զքեզ, կամ ի՞ւ նեղեցի զքեզ. տո՛ւր ինձ պատասխանի։