Թագաւորութեան Նորա չիք վախճան
Ըստ այս խոսքի. «Հակոբի տան վրա կթագավորի հավիտյան» (Հմմտ. Միք․ 3։7, Ղուկ. 1։32): Նա հեթանոսների հույսն է, Նա պե՛տք է թագավորի, թչնամիներին դնի Իր, այսինքն՝ Իր անմահ մարդկության ոտքերի տակ և խափանի ողջերի վերջին թչնամուն՝ մահը, որը նախ Իր կենարար Հարությամբ ջախջախեց, իսկ համընդհանուր նորոգումից հետո այն անհետ կկորցնի և նորոգվածների մեջ անվախճան կյանքը կթագավորեցնի՝ ամենքին ենթարկելով Իր ճչմարիտ թագավորությանը:
Տիրոջ այս տնօրինության մասին Հավիտենական հավատքի ճչմարիտ խոստովանությունն անելուց Հետո սուրբ Հայրերը նույն շարադրանքում [կարգեցին] նաև ամենասուրբ Հոգու աստվածաբանությունը՝ ապավինելով հենց Նրան՝ դավանության Հոգեղեն խոսքի շնորհը Բաշխողին:
Հաջորդը՝
21․ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն.
Նախորդը՝
19․ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` [դատելու ողջերին և մեռյալներին].
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: