Գիրք` 10. Թագավորություններ Բ

Ներածութիւն

   
   Սկզբնապէս այս գիրքը եւ սրա նախորդը կազմում էին մի աշխատութիւն, որը ծանօթ էր նրանում յիշատակուած առաջին կարեւոր անձնաւորութեան՝ Սամուէլ մարգարէի անունով։ Ներկայումս, երբ այն երկու գրքի է բաժանված, երկրորդ գրքում պատմւում է Դաւթի՝ ամբողջ Իսրայէլի առաջին եւ ամենամեծ թագաւորի իշխանութեան ժամանակաշրջանի իրադարձութիւնները։
   Գիրքը բացւում է մի յուզիչ ողբով, որ Դաւիթն արտասանում է, երբ լսում է Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի մահուան լուրը։ Այնուհետեւ նկարագրւում է, թէ ինչպես Դաւիթը դառնում է Յուդայի ցեղի թագաւոր։ Սաւուղի որդիներից մէկը՝ Իքեբաղը, մի կարճ ժամանակաշրջան իշխելով Հիւսիսի ցեղերի վրա, մահանում է։ Նրա մահից յետոյ այդ ցեղերը, միանալով Դաւթին, նրան թագաւոր են ընտրում։ Այդպիսով, Դաւիթը թագաւորում է ամբողջ տասներկու ցեղերի վրայ։
    Դաւթի կերպարը ներկայացուած է առանց գունազարդման, այնպէս, ինչպէս նա եղել է իրականում։ Սամուէլի այս երկրորդ գիրքը մեզ ցույց է տալիս նրա մեծութիւնն ու հզօրութիւնը, բայց չի թաքցնում նաեւ նրա թուլութիւններն ու լռութիւամբ չի անցնուն այն ողբերգական իրադարձութիւնների վրայից, որոնք մթագնել են նրա ընտանեական կեանքը։ Այսպիսով, Դաւիթը մեզ ներկայանում է շատ մարդկային կերպարանքով․ գրքում վեր է հանուած ճշմարիտ մեծութիւնը մի մարդու, որ գիտի ընդունել իր սխալները եւ դրանց համար ներողութիւն խնդրել Աստծուց։
   Յետագայում, յատկապէս բռնութեան ժամանակներում, Դաւիթը Իսրայէլի համար դառնում է փրկարար թագաւորի հազուագիւտ օրինակ, որ Աստուած խոստացել էր ուղարկել իր ժողովրդին։