1. Եւ ասէ Եղիա մարգարէ ի Թեզբեայ Գաղաադու ցԱքաաբ. Կենդանի է տէր Աստուած զաւրութեանց Աստուած Իսրայէլի որոյ կացի առաջի նորա, եթէ եղիցի յամսս յայսոսիկ ցաւղ կամ անձրեւ, բայց եթէ բանիւ բերանոյ իմոյ:
2. Եւ եղեւ բան Տեառն առ Եղիա` եւ ասէ.
3. Գնա աստի ընդ արեւելս` եւ թաքիցես ի հեղեղատին Քոռաթու, որ է յանդիման Յորդանանու.
4. եւ եղիցի ըմպել քեզ ջուր ի հեղեղատէն. եւ հրաման տաց ագռաւուց կերակրել զքեզ անդ:
5. Եւ գնաց, եւ արար Եղիա ըստ բանին Տեառն. եւ չոգաւ եւ նստաւ ի հեղեղատին Քոռաթայ յանդիման Յորդանանու:
6. եւ ագռաւք բերէին նմա հաց եւ միս ընդ առաւաւտս, եւ հաց եւ միս ընդ երեկս. եւ ի հեղեղատէն ըմպէր ջուր:
7. եւ եղեւ յետ աւուրց, եւ ցամաքեցաւ հեղհեղատն զի ոչ եղեւ անձրեւ ի վերայ երկրի:
8. Եւ եղեւ բան Տեառն առ Եղիա` եւ ասէ.
9. Արի եւ գնա ի Սարեփթա սիդոնացւոց, եւ նստցես անդ. եւ ահա պատուիրեալ է իմ անդ կնոջ միոյ այրւոյ կերակրել զքեզ:
10. Եւ յարեաւ գնաց ի Սարեփթա ի դուռն քաղաքին. եւ ահա անդ կին մի քաղէր փայտ. եւ աղաղակեաց զկնի նորա Եղիա` եւ ասէ ցնա. Առ դու ինձ սակաւ մի ջուր ամանով` եւ արբից.
11. եւ գնաց բերել: եւ աղաղակեաց զհետ նորա Եղիա եւ ասէ. Առցես ինձ պատառ մի հաց ի ձեռին քում:
12. Եւ ասէ կինն. Կենդանի է տէր Աստուած քո, եթէ գուցէ իմ նկանակ. բայց եթէ որչափ բռամբ մի ալեւր ի սափորի, եւ սակաւ մի եւղ ի կամփսակի. եւ ահա քաղեմ կրկուտս երկուս, եւ մտից արարից զայն ինձ եւ մանկանց իմոց. եւ կերիցուք զայն` եւ մեռցուք:
13. Եւ ասէ ցնա Եղիա. Քաջալերեաց մուտ եւ արա ըստ բանի քում. այլ արասցես նախ ինձ անտի նկանակ մի փոքրիկ եւ բերցես ինձ. եւ ապա արասցես քեզ եւ մանկանց քոց:
14. Զի այսպէս ասէ տէր Աստուած Իսրայէլի. սափոր ալեւրն մի պակասեսցէ, եւ կամփսակ իւղոյն մի նուազեսցէ, մինչչեւ յաւր տալոյ Տեառն անձրեւ ի վերայ երեսաց երկրի:
15. Եւ գնաց կինն, եւ արար ըստ բանին Եղիայի. եւ կերաւ սա եւ նա` եւ որդիք նորա:
16. եւ յաւրէ յայնմանէ սափոր ալեւրն ոչ պակասեաց, եւ կամփսակ իւղոյն ոչ նուազեաց ըստ բանին Տեառն, զոր խաւսեցաւ Տէր ի ձեռն Եղիայի:
17. Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ հիւանդացաւ որդի տիկնոջ տանն, եւ էր ախտ նորա սաստիկ յոյժ, մինչ ոչ մնաց ի նմա շունչ:
18. եւ ասէ ցԵղիա. Զի՞ կայ` իմ եւ քո այրդ Աստուծոյ, մտեր առ իս յիշատակել զանաւրէնութիւնս իմ, եւ սպանանել զորդի իմ:
19. Եւ ասէ Եղիա ցկինն. Տուր ցիս զորդիդ քո: եւ առ զնա ի գրկաց նորա, եւ եհան զնա ի վերնատունն յորում ինքն նստէր, եւ արար զնա ի կողմն ի վերայ մահճաց իւրոց:
20. եւ աղաղակեաց Եղիա` եւ ասէ. Ոհ ինձ Տէր, որ վկայդ ես այրւոյն առ որում ես բնակեալ եմ. դու չարչարեցեր զորդի նորա մեռուցանել:
21. Եւ փչեաց երիցս ի մանուկն, եւ կարդաց զՏէր` եւ ասէ. Տէր Աստուած իմ, դարձցի շունչ մանկանս ի սա: եւ եղեւ այնպէս.
22. եւ աղաղակեաց, եւ լուաւ Տէր ձայնի Եղիայի, եւ դարձաւ շունչ մանկանն ի փոր նորա` եւ կենդանացաւ:
23. եւ առ Եղիա զմանուկն` եւ իջոյց զնա ի վերնատանէ անտի ի տունն եւ ետ ցմայր իւր. եւ ասէ Եղիա. Տես զի կենդանի է որդիդ քո:
24. եւ ասէ կինն ցԵղիա. Ահա արդ գիտացի եթէ այր Աստուծոյ ես դու. եւ բան Տեառն ճշմարիտ` է ի բերան քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: