1․ Եւ Տուբիա երթայր, եւ աւրհնէր զԱստուած, զի յաջողեաց նմա զճանապարհն նորա. աւրհնէր Հռագուէլ զկինն իւր, եւ նա երթայր ընդ նոսա մինչչեւ մերձեցան նոքա ի Նինուէ:
2․ Եւ ասէ Հռափայէլ ցՏուբիա. Արդ ո՞չ գիտես դու եղբայր` որպէս թողեր դու զհայրն քո.
3․ եկ յառաջ անցցուք մեք քան զկինդ քո, եւ պատրաստեսցուք մեք զտունն:
4․ եւ առ դու ի ձեռն քո զլեղի ձկանն: եւ գնացին նոքա. եւ եկն շունն զկնի նոցա:
5․ Եւ Աննա` նստէր եւ սպասէր ըստ սովորութեանն ճանապարհին որդւոյն իւրոյ:
6․ եւ ետես նա զնա զի գայր, եւ ասէ. Ահաւասիկ որդին քո գայ. եւ այրն որ ընկերն չոգաւ ընդ նմա:
7․ Եւ ասէ Հռափայէլ. Գիտեմ ես զի բանան աչք հաւրն քոյ:
8․ Արդ աւծ շուրջ զաչաւքն զլեղիդ, եւ նա կսկծեցուսցէ եւ հանցէ զլուսնն յաչաց նորա, եւ տեսանիցէ:
9․ Եւ ընթացաւ ընդ առաջ Աննա, եւ անկաւ ի վերայ պարանոցի որդւոյն իւրոյ` եւ ասէ ցնա. Տեսի՞ ես զքեզ որդեակ իմ, արդ` այսուհետեւ անհոգ մեռանիմ: եւ լացին երկոքին:
10․ Եւ Տուբիթ ելանէր արտաքոյ առ դրունսն, խարխաբէր գլորէր. որդին ընթացաւ առ նա, եւ յարուցանէր կանգնէր զհայրն իւր:
13․ Եւ ցանէր նա զլեղին յաչս հաւրն իւրոյ, եւ ասէր. Ժուժեա հայրիկ եւ համբերեա:
14․ եւ իբրեւ եկաց վայր մի, վաղվաղակի կեղեւեցան եւ անկան լուսունքն յաչաց նորա.
15․ եւ ետես նա զորդին իւր, եւ անկաւ նա զպարանոցաւ նորա:
16․ եւ լայր, եւ ասէր. Աւրհնեալ ես տէր Աստուած, եւ աւրհնեալ է անուն քո յաւիտեանս: եւ աւրհնեալ են ամենայն սուրբք քո հրեշտակք:
17․ զի խրատեցեր` եւ ողորմեցար ինձ, զի տեսանեմ ես զՏուբիա զորդի իմ: Եւ եմուտ որդի նորա ի ներքս խնդութեամբ, եւ պատմեաց նա հաւրն իւրում զմեծամեծսն որ եղեն նմա ի Մարս:
18․ Եւ ել Տուբիթ ընդ առաջ նըւոյն իւրոյ խնդութեամբ, եւ աւրհնէր զԱստուած առ դրունսն Նինուէի, եւ զարմանային ոյք տեսանէին զնա, զի յընթանալն իւրում տեսանէր:
19․ Եւ Տուբիթ գոհանայր առաջի նոցա, թէ ո՞րպէս ողորմեցաւ նոցա Աստուած: եւ իբրեւ մաւտ եղեւ Տուբիթ առ հարսնն իւր, աւրհնեաց զնա եւ ասէ. Եկիր ողջութեամբ դուստր, աւրհնեալ է Աստուած` որ ածդ զքեզ առ մեզ, եւ հայրն քո եւ մայրն քո: եւ եղեւ ուրախութիւն ամենեցուն եղբարցն նորա որք էին ի Նինուէի:
21․ եւ արարին նմա անդ հարսանիս աւուրս եւթն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: