1․ Եւ իբրեւ կատարեցին նոքա ուտել զընթրիսն, տարան զՏուբիա առ աղջիկն:
2․ Եւ իբրեւ եմուտ, յիշեաց նա զբանսն Հռափայելի, եւ առ նա զաճիւնախառն զկրակն խնգոցն. եւ եդ ի վերայ նորա զսիրտ ձկանն եւ զլեարդն` եւ ծխեաց: եւ իբրեւ հոտոտեցաւ դեւն զհոտն զայն` փախեաւ ի վերին կողմն սահմանացն Եգիպտոսի.
3․ եւ կապեաց զնա հրեշտակն: Եւ իբրեւ մտին յանկողին երկոքին:
4․ յարեաւ Տուբիա ի գահոյից անտի` եւ ասէ. Արի եւ դու քոյր` եւ կացցուք յաղաւթս` եւ ողորմեսցի մեզ Աստուած: Եւ սկսաւ Տուբիա կալ յաղաւթս:
7․ եւ ասէ. Աւրհնեալ ես դու տէր Աստուած հարցն մերոց, եւ աւրհնեալ է անուն քո սուրբ` եւ փառաւորեալ մինչչեւ յաւիտեանս. աւրհնեսցեն զքեզ երկինք եւ ամենայն ստացուածք քո:
8․ Դու արարեր զԱդամ եւ ետուր նմա աւգնական զԵւա, հաստատութիւն նմա զկինն նորա. եւ ի նոցանէն եղեւ ամենայն զաւակ մարդկան. դու ասացեր` եթէ ոչ է բարւոք լինել մարդոյն միայն. արասցուք նմա աւգնականնման նմա:
9․ Եւ արդ Տէր` ոչ եթէ վասն պոռնկութեան ինչ առնում ես ինձ զքոյրս զայս` այլ ճշմարտութեամբ. նայեաց Տէր
10․ եւ ողորմեաց ինձ, զի ի միասին ծերասցուք: եւ ասէ աղջիկն ընդ նմա: Եւ ննջեցին երկոքին ի միասին ի գիշերին յայնմիկ:
11․ Եւ չոգաւ Հռագուէլ. եւ փորեաց նմա գերեզման.
12․ քանզի երկնչէր, եթէ գուցէ եւ նա մեռանիցի:
13․ Եւ եկն Հռագուէլ ի տուն իւր.
14․ եւ ասէ ցՀեդնա ցկին իւր. Յղեա դու զմի ոք յաղախնաց այդի, եւ տեսցէ թէ կենդանի է. ապա թէ ոչ` թաղեսցուք զնա` եւ մի ոք գիտասցէ:
15․ Եւ եմուտ աղախինն, եւ ետես զերկոսեան զի ննջէին:
16․ եւ ել նա եւ պատմեաց նոցա` եթէ կենդանի են:
17․ Եւ աւրհնեաց Հռագուէլ զԱստուած` եւ ասէ. Աւրհնեալ ես դու տէր Աստուած յամենայն աւրհնութիւնս եւ ի փառս քո. եւ աւրհնեսցեն զքեզ ամենայն սուրբք քո, եւ ամենայն ստեղծուածք քո, եւ ընտրեալք քո աւրհնեսցեն զքեզ մինչչեւ յաւիտեանս:
18․ Աւրհնեալ ես դու տէր Աստուած զի ուրախ արարեր զիս, եւ` ոչ անց ընդ իս որպէս եւ կարծէին, այլ ըստ բազում ողորմութեանդ քոյ արարեր դու ընդ մեզ:
19․ Աւրհնեալ ես դու Տէր զի ողորմեցար երկոցունց միամաւրուցս. արա դու Տէր ընդ սոսա զողորմութիւնս քո. կատարեա դու զկեանս սոցա ողջութեամբ եւ ուրախութեամբ:
20․ Եւ հրամայեաց նա ծառայից իւրոց խնուլ զգերեզմանն:
22․ եւ արար նոցա հարսանիս աւուրս չորեքտասան:
23․ Եւ ասէ ցնա Հռագուէլ. Երդմնեցուցանեմ զքեզ` մի գնասցես դու աստի մինչչեւ կատարեսցին աւուրք չորեքտասան հարսանեացս.
24․ եւ ապա առցես դու զկէս ընչից իմոց, եւ երթիցես դու եւ աղջիկդ խաղաղութեամբ առ հայրն քո. եւ զայլն ամենայն առնուցուք` յորժամ մեռանիցիմք ես եւ կինս իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: