1. Որդեա՛կք իմ, զայս գրեմ ձեզ՝ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխա՛ւս առ Աստուած զՅիսուս Քրիստոս՝ զարդարն եւ զանարատ:
2. Եւ նա՛ է քաւութիւն մեղաց մերոց. եւ ոչ եթէ մերոցն միայն՝ այլ ամենայն աշխարհի:
3. Եւ յայսմիկ գիտեմք՝ եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրա՛նս նորա պահիցեմք:
4. Որ ասիցէ՝ եթէ ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ո՛չ պահիցէ, սո՛ւտ է, եւ ճշմարտութիւն ի նմա ո՛չ գոյ:
5. Իսկ որ պահէ զբան նորա, արդարեւ ի նմա՛ է կատարեալ սէ՛րն աստուծոյ: Այսուիկ ճանաչեմք՝ եթէ ի նմա՛ եմք:
6. Որ ասիցէ ի նմա բնակել, այնպէս պարտի գնալ՝ որպէս նա՛յն գնաց:
7. Սի՛րելիք՝ ո՛չ եթէ նո՛ր պատուիրան ինչ գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն՝ զոր իսկզբանէ ունեաք. եւ հին պատուիրան՝ բա՛նն է զոր լուարուք:
8. Դարձեալ նո՛ր պատուիրան գրեմ ձեզ՝ որ է ճշմարտի՛ւ ի նմա՛ եւ ի զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի:
9. Որ ասէ եթէ ի լոյսն իցէ՝ եւ զեղբայր իւր ատիցէ, սո՛ւտ է՝ եւ ի խաւարի՛ է տակաւին:
10. Որ սիրէ զեղբայր իւր, ի լո՛յս բնակէ՝ եւ գայթագղութիւն ի նմա չի՛ք:
11. Իսկ որ ատեայ զեղբայր իւր՝ ի խաւարի՛ է, եւ ընդ խաւա՛ր շրջի. եւ ո՛չ գիտէ յո՛ երթայ, զի խաւարն կուրացո՛յց զաչս նորա:
12. Գրեմ ձեզ ո՛րդեակք, զի թողեա՛լ են ձեզ մեղքն ձեր՝ վասն անուան նորա:
13. Գրեմ ձեզ հա՛րք, զի ծանեա՛յք դուք զայն՝ որ իսկզբանէն: Գրեմ ձեզ ե՛րիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին:
14. Գրեցի ձեզ մա՛նկունք, զի ծանեա՛յք դուք զհայրն: Գրեցի ձեզ հա՛րք, զի ծանեա՛յք դուք զայն որ իսկզբանէն: Գրեցի ձեզ ե՛րիտասարդք, զի էք դուք հզաւրացեա՛լք, եւ բանն Աստուծոյ ի ձեզ բնակէ, եւ յաղթեցէք դուք չարին:
15. Մի՛ սիրէք զաշխարհս, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է:
16. Եթէ ոք սիրէ զաշխարհ, ո՛չ է ի նմա սէր հաւր: Զի ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութի՛ւն է մարմնոյ, եւ ցանկութիւն է աչաց, եւ ամբարտաւանութի՛ւն աստի կենացս. որ չէ՛ առ ի հաւրէ՝ այլ յաշխարհէ՛ աստի է:
17. Եւ աշխարհս անցանէ՝ եւ ցանկութիւնն. իսկ որ առնէ զկամս Աստուծոյ՝ մնա՛յ ի յաւիտեան:
18. Ո՛րդեակք յետին ժամանակ է, եւ որպէս լուարուք՝ եթէ նե՛ռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են, որով մարթեմք իմանալ՝ եթէ յետին ժամանակ է:
19. Առ ի մէնջ ելին, այլ ո՛չ էին ի մէնջ. զի եթէ ի մէնջ էին՝ ապա առ մե՛զ մնային. այլ զի յայտնի լինիցին՝ եթէ ո՛չ էին ամենեքեան նոքա ի մէնջ:
20. Եւ դուք աւծութիւն ունիք առ ի սրբոյն, եւ գիտէ՛ք ամենեքին:
21. Ո՛չ գրեցի ձեզ՝ եթէ ո՛չ գիտէք զճշմարտութիւնն, այլ եթէ գիտէ՛ք զնա. եւ եթէ՝ զի ամենայն ստութիւն ո՛չ է ի ճշմարտութենէ անտի:
22. Իսկ ո՞ իցէ սուտ, եթէ ոչ՝ որ ուրանայ եթէ Յիսուս չէ՛ Քրիստոսն: Նա՛ իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի:
23. Ամենայն որ ուրանայ զորդի, եւ ո՛չ զհայր ընդունի. որ խոստովանի զորդի, նա եւ զհա՛յր ընդունի:
24. Դուք՝ զոր լուարուքն իսկզբանէ՝ ի ձե՛զ բնակեսցէ. զի եթէ ի ձեզ բնակեսցէ՛ զոր իսկզբանէն լուարուք, եւ դուք յորդին եւ ի հայր բնակեսջիք:
25. Եւ ա՛յս են աւետիքն՝ զոր աւետարանեաց նա մեզ՝ զկեա՛նսն յաւիտենականս:
26. Զայս գրեցի ձեզ, զի մի՛ ոք զձեզ մոլորեցուցանիցէ:
27. Եւ դուք աւծութիւնն՝ զոր ընկալարուք ի նմանէ, բնակեսցէ ի եւ չէ՛ ինչ պիտոյ՝ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա աւծութիւնն ուսուցանիցէ զձեզ վասն ամենայնի. եւ ճշմարի՛տ է՝ եւ չէ՛ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կա՛յք ի նմա:
28. Եւ այժմ ո՛րդեակք՝ կացէ՛ք ի նմին. զի եթէ յայտնեսցի, ունիցիմք համարձակութիւն, եւ մի ամաչեսցուք ի նմանէ ի գալստեան նորա:
29. Զի եթէ գիտիցէք՝ եթէ արդա՛ր է նա, իմասջի՛ք եթէ ամենայն որ առնէ զարդարութիւն՝ առ ի նմանէ՛ է ծնեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: