1. Եղբարք, իմ կամք սրտի, եւ աղաւթք առ Աստուած վասն նոցա՛ են ի փրկութիւն:
2. Քանզի վկայե՛մ նոցա՝ եթէ զնախա՛նձ Աստուծոյ ունին, այլ ո՛չ գիտութեամբ:
3. Զի տգէ՛տ են Աստուծոյ արդարութեանն, եւ զիւրեա՛նցն խնդրեն կացուցանել. զի արդարութեանն Աստուծոյ ո՛չ հնազանդեցան:
4. Քանզի կատարա՛ծ աւրինացն Քրիստո՛ս է՝ յարդարութիւն ամենայն հաւատացելոց:
5. Մովսէս գրէ զարդարութիւն որ յաւրինաց անտի. եթէ արասցէ զայն մարդ՝ կեցցէ՛ նովին:
6. Իսկ զհաւատոցն արդարութենէ ա՛յսպէս ասէ. Մի՛ ասիցես ի սրտի քում, ո՛վ ելանիցէ յերկինս, ա՛յս ինքն է՝ զՔրիստոս իջուցանել.
7. կամ ո՞վ իջանիցէ յանդունդս, ա՛յս ինքն է՝ զՔրիստոս հանել ի մեռելոց:
8. Այլ զի՞նչ ասէ գիր. մե՛րձ է բանն, ի բերան քո՝ եւ ի սրտի՛ քում ա՛յս ինքն է՝ բանն հաւատոյ զոր քարոզեմք:
9. Զի եթէ խոստովանեսցես բերանո՛վ քով Տէր զՅիսուս. եւ հաւատասցես ի սրտի քում, թէ Աստուած յարո՛յց զնա ի մեռելոց՝ կեցցե՛ս:
10. Զի սրտիւ հաւատայք յարդարութիւն, եւ բերանո՛վ խոստովանիք ի փրկութիւն.
11. Քանզի ասէ գիր. Ամենայն՝ որ հաւատասցէ ի նա, մի՛ ամաչեսցէ:
12. Զի ո՛չ գոյ խտիր հրէի՛ եւ հեթանոսի. քանզի նո՛յն Տէր է ամենեցուն, բաւակա՛ն յամենեսին ոյք կարդա՛ն առ նա:
13. Զի ամենայն որ կարդասցէ զանո՛ւն Տեառն՝ կեցցէ՛:
14. Իսկ արդ՝ զիա՞րդ կարդասցեն, յոր ո՛չն հաւատացին. կամ զիա՞րդ հաւատասցեն՝ որում ո՛չն լուան. կամ զիա՞րդ լուիցեն առանց ուրուք քարոզելոյ.
15. կամ զիա՞րդ քարոզեսցեն, եթէ ո՛չ առաքեսցին: Որպէս եւ գրեա՛լ իբրեւ զի գեղեցիկ են ոտք աւետարանչացն խաղաղութեան, եւ աւետարանչացն բարութեան:
14. Այլ ո՛չ ամենեքեան հնազա՛նդ եղեն աւետարանին: Եսայի ասէ. Տէր՝ ո՞ հաւատաց լրոյ մերում:
17. Ապա ուրեմն՝ հաւատք ի լսելոյ են, եւ լուր ի բանէն Քրիստոսի:
18. Այլ ասեմ, միթէ ո՞չ լուան. մանաւանդ զի ընդ ամենայն իսկ երկիր ել բարբառ նոցա, եւ ընդ ծա՛գս տիեզերաց խաւսք նոցա:
19. Այլ ասեմ, միթէ Իսրայէլ՝ ո՞չ լուաւ. նախ՝ Մովսէ՛ս ասէ. Ես նախանձեցուցից զձեզ ոչի՛նչ ժողովրդեամբ, եւ ազգաւ անմտաւ զկծեցուցի՛ց զձեզ:
20. Բայց Եսայի համարձակի՛ իսկ՝ եւ ասէ. Գտա՛յ այնոցիկ որ զիս ո՛չ խնդրէին. յայտնի՛ եղէ այնոցիկ՝ որ զինէն ո՛չ հարցանէին:
21. Այլ առ Իսրայէլ ասէ. Զա՛ւր ամենայն ձգեցից զձեռն իմ առ ժողովուրդն անհաւան՝ եւ հակառակաւղ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: