1․ Իսկ արդ՝ զի՞նչ ասիցեմք, յաճախեսցո՛ւք ի մեղսն՝ զի շնորհքն բազմասցի՞ն:
2․ Քա՛ւ լիցի: Որք մեռա՛ք մեղացն, զիա՞րդ տակաւին ի նմին կեցցեմք:
3․ Եթէ ո՞չ գիտէք, զի ո՛ր միանգամ մկրտեցաք ի Քրիստոս Յիսուս, ի մա՛հ անդր նորա մկրտեցաք:
4․ Թաղեցա՛ք ընդ նմին մկրտութեամբն ի մահ: Զի որպէս յարեա՛ւ Քրիստոս ի մեռելոց փառաւքն հաւր. նո՛յնպէս եւ մեք ի նորոգո՛ւմն կենաց շրջեսցուք:
5․ Զի եթէ տնկակի՛ց եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք:
6․ Զայս գիտասջի՛ք զի հին մարդն մեր խաչակի՛ց եղեւ նորա, զի խափանեսցի մարմին մեղացն, մի՛ եւս ծառայել մեզ մեղացն:
7․ Զի որ մեռանին՝ արդարացեա՛լ է ի մեղաց անտի:
8․ Իսկ եթէ մեռա՛ք ընդ Քրիստոսի, հաւատամք թէ եւ կեցցո՛ւք ընդ նմա:
9․ Գիտեմք եթէ Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց. այսուհետեւ ո՛չ մեռանի, եւ մահ նմա ո՛չ եւս տիրէ:
10․ Զի որ մեռաւն, մեղա՛ցն մեռաւ մի՛ անգամ, եւ որ կենդանին է՝ կենդանի՛ է Աստուծոյ:
11․ Նո՛յնպէս եւ դուք համարեսջի՛ք զանձինս մեռեա՛լս մեղացն, եւ կենդանիս Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր:
12․ Մի՛ այսուհետեւ թագաւորեսցեն մեղք ի մահկանացու մարմինս ձեր, հնազանդե՛լ ցանկութեանց նորա:
13․ Եւ մի՛ պատրաստէք զանդամս ձեր զէն անիրաւութեան մեղա՛ցն. այլ պատրաստեցէ՛ք զանձինս ձեր Աստուծոյ, որպէս ի մեռելոց՝ ի կենդանի՛ս. եւ զանդա՛մս ձեր՝ զէն արդարութեանն Աստուծոյ:
14․ Զի մեղք ձեզ ո՛չ տիրեսցեն. քանզի ո՛չ էք ընդ աւրինաւք՝ այլ ընդ շնորհա՛ւք:
15․ Իսկ արդ՝ զիա՞րդ. մեղիցո՞ւք՝ զի չե՛մք ընդ աւրինաւք՝ այլ ընդ շնորհաւք: Քա՛ւ լիցի:
16․ Ո՞չ գիտէք՝ եթէ որում պատրաստ՛էք զանձինս ձեր ծառա՛յս ի հնազանդութիւն, ծառա՛յ էք որում հնազանդիքն. եթէ մեղաց, եւ եթէ ի հնազանդութիւն արդարութեան:
17․ Այլ շնո՛րհք Աստուծոյ. զի էիք ծառա՛յք մեղաց հնազանդեցարուք ի սրտէ՛ որում աւանդեցայք յառա՛կ վարդապետութեան:
18․ Արդ՝ ազատեալք ի մեղաց՝ ծառայեցէ՛ք արդարութեանն:
19․ Մարդկաւրէ՛ն ասեմ վասն տկարութեան մարմնոյ ձերոյ. զի որպէս պատրաստեցէք զանդամս ձեր ծառայս պղծութեան եւ անաւրէնութեան յանաւրէնութիւն. նո՛յնպէս եւ այժմ՝ պատրաստեցէ՛ք զանդամս ձեր ծառայս արդարութեան ի սրբութիւն:
20․ Զի մինչ ծառայքն էիք մեղաց, ազատացեալք էիք յարդարութենէն:
21․ Իսկ արդ՝ զի՞նչ պտուղ ունէիք յայնժամ, որովք այժմդ զամաւթի հարեա՛լ էք. զի վախճան նոցա՝ մահ է:
22․ Բայց արդ՝ ազատացեա՛լք ի մեղացն՝ եւ ծառայեա՛լք Աստուծոյ. ունիք զպտուղ ձեր ի սրբութիւն, եւ վախճան նորա՝ կեա՛նք յաւիտենից:
23․ Զի թոշա՛կն մեղաց՝ մահ այլ շնորհք Աստուծոյ, կեանք յաւիտենից ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: