1․ Եւ պատասխանի ետ Տուբիա` եւ ասէ ցնա. Հայր` արարից զամենայն ինչ զոր պատուիրեցեր ինձ:
2․ այլ ես զիա՞րդ կարացից գտանել զարծաթն, զի ոչ գիտեմ զայրն:
3․ Եւ ետ նմա զգիր առնն որում կայր գանձն յաւանդի:
4․ եւ ասէ ցնա. Խնդրեա դու քեզ այր որ եկեսցէ ընդ քեզ. եւ ես տաց զվարաձս նորա` մինչչեւ կենդանիս եմ, եւ երթիցես առցես զարծաթն:
5․ եւ գնաց Տուբի խնդրել ընդ իւր վարձաւոր: Եւ եգիտ նա զՀռափայէլ հրեշտակ:
6․ եւ նա ոչ գիտէր ո՞վ իցէ նա:
7․ եւ ասէ ցնա Տուբիա. Կարե՞ս գալ դու ընդ իս ի Հռագաւ յերկիրն Մարաց. եւ կամ ե՞ս դու տեղեակ խելամուտ տեղեացն:
8․ Ասէ ցնա հրեշտակն. Եկից ես ընդ քեզ, եւ ճանապարհին տեղեակ եմ, եւ ճանաչեմ զԳաբայէլ զեղբայրն մեր:
9․ Եւ ասէ ցնա Տուբիա. Մնա դու վայրիկ մի աստէն` մինչչեւ մտից հարցից ես զհայրն իմ: եւ ասէ ցնա. Երթ, եւ մի յամիցես:
10․ Եւ եմուտ պատմեաց հաւրն, ահաւասիկ գտի ընկեր որ գայ ընդ իս: Եւ ասէ ցնա հայր իւր. Կոչեա դու զնա առ իս զի գիտացից թէ յորմէ՞ ազգէ է նա, եւ կամ թէ հաւատարի՞մ է գալ ընդ քեզ:
11․ եւ նա կոչեաց զնա ի ներքս. եւ ողջոյն ետուն միմեանց:
16․ Եւ ասէ ցնա Տովբիթ. Եղբայր` յորմէ՞ ցեղիցն մերոց ես դու` պատմեա ինձ:
17․ եւ ասէ ցնա. Զազգատոհմ իմ խնդրես` թէ վարձաւոր որ երթայ ընդ որդւոյդ քում: եւ ասէ ցնա Տովբիթ. Կամիմ եղբայր` գիտել զազգն քո եւ զանուն:
18․ Եւ ասէ. Անուն է իմ Ազարիա Անանիա որդի մեծի եղբարցն քոց:
19․ Եւ ասէ ցնա Տովբիթ. Ողջ եկիր եղբայր` եւ մի ցասնուր ինձ զի խնդրեցի զազգատոհմն քո գիտել, զի դու եղբայր իմ իսկ ես, ի բարի եւ յազնուական յազգէ. զի ճանաչէի եւ ես զԱնանիա եւ զՅաթան` եւ զորդիսն, եւ զՍեմա, եւ զմեծի. յորժամ երթայաք մեք ի միասին երկիր պագանել յԵրուսաղէմ, եւ մատուցանել զանդրանիկս եւ զտասանորդս արդեանց. եւ ոչ մոլորեցան նոքա ըստ մոլորութեան եղբարցն մերոց: յարմատոյ եւ յազգէ մեծամեծաց ես եղբայր:
20․ Այլ արդ` ասա դու ինձ, զի՞նչ տայցեմ քեզ վարձս. դրամ մի յաւուր, եւ զռոճիկն որպէս որդւոյն իմում:
21․ Եւ յաւել եւս ի վարձն քո` եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն: եւ հաճոյ թուեցաւ նոցա առնել այսպէս:
22․ Եւ ասէ ցնա Տուբիա. Պատրաստեա դու որդեակ ի ճանապարհն, եւ յաջողեսցի ձեզ: եւ պատրաստեաց մանուկն զթոշակ ճանապարհին: եւ ասէ ցնա հայրն իւր. Գնա դու որդեակ ընդ առնդ ընդ այդմիկ, այլ որ բնակեալն է յերկինս Աստուած` յաջողեսցէ զճանապարհն ձեր, եւ հրեշտակն նորա ուղղեկից լիցի ձեզ:
23․ Եւ ելին գնացին երկոքեան ի միասին, եւ շուն պատանեկին ընդ նոսա: Եւ ասէ մայրն նորա լալով. Տուբիթ` զի՞ արձակեցեր զորդեակն ի մէնջ. ո՞չ դա է ցուպ ծերութեան մերոյ, մտանել եւ ելանել առաջի մեր:
24․ արծաթ արծաթոյ մի ժամանեսցէ. այլ եղիցի փոխանակ որդեկին մերոյ.
25․ քանզի որ պատրաստեալս է մեզ յԱստուծոյ` բաւական է մեզ:
26․ Եւ ասէ ցնա Տուբիթ. Մի լիցի քեզ տրտմութիւն քոյր. զի ողջութեամբ եկեսցէ, եւ աչք քո տեսցեն զնա:
27․ զի հրեշտակ նորա բարի առաջնորդէ նորա, եւ աջողեսցէ զճանապարհս նորա. եւ դարձցի այսրէն ողջութեամբ:
28․ Եւ ապա դադարեաց մայրն ի լալոյ անտի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: