Գիրք` 20. Տովբիթ

Գլուխ 10

   
1․ Եւ Տուբիթ հայրն նորա զամենայն աւուրս խորհէր ի սրտի իւրում: Յորժամ կատարեցան աւուրք ժամանակելոյն` եւ ոչ եկին.

2․ եւ ասէ. Արդեւք մեռաւ Գաբայէլ, եւ ոչ ոք ետ նմա զարծաթն. եւ նա ոչ կամի գալ յամաւթոյ: եւ տրտում էր նա յոյժ:

3․ Եւ ասէ ցնա կինն իւր. Կորեաւ մանուկն, զի յամեաց այսչափ:

4․ եւ սկսաւ նա լալ եւ սգալ զնա.

5․ եւ ասէ. Ոչ է ինձ պէտս որդեակ իմ եւ ոչ ինչ. այլ ընդէ՞ր բնաւ թողի զքեզ լոյս աչաց իմոց:

6․ Եւ ասէ ցնա Տուբիթ. Լուռ լեր, եւ մի հոգար. ողջ է:

7․ եւ նա ասէ ցնա. Դու լուռ լեր, եւ մի խաբեր զիս, զի մանկիկն իմ կորեաւ: Եւ ելանէր զաւրհանապազ եւ գայր ի ճանապարհն ընդ որ գնացինն ի տուէ հաց ոչ ուտէր, եւ ի գիշերի ոչ դադարէր ի սգալոյ զՏուբիա զորդին իւր, մինչչեւ կատարեցան աւուրք չորեքտասան հարսանեացն, զոր երդուաւ Հռագուէլ լինել նոցա անդ:

8․ Եւ ասէ Տուբիա ցՀռագուէլ. Արձակեա զիս, զի հայր իմ եւ մայր իմ ոչ եւս ակն ունին տեսանել զիս ի հոգոց:

9․ Եւ ասէ ցնա աներն իւր. Կաց մնա դու աստ առ իս, եւ ես յղեցից մանկունս առ հայրն քո, եւ նոքա պատմեսցեն նմա վասն քո:

10․ եւ ասէ Տուբիա. Ոչ է այդպէս, այլ արձակեսցես զիս առ հայր իմ: Եւ յարեաւ Հռագուէլ` եւ ետ նմա զՍառա զկին նորա, եւ զկէս ընչից իւրոց, եւ զծառայ եւ զաղախին եւ զանասուն եւ զարծաթ.

11․ եւ աւրհնեաց զնոսա. եւ արձակեաց եւ ասէ. Յաջողեսցէ ձեզ որդեակ իմ տէր Աստուած երկնից մինչչեւ մեռեալ իցեմ ես:

12․ Եւ ասէ ցդուստրն իւր. Պատուեա դու որդեակ իմ եւ զսկեսուրն քո, եւ զսկեսրայրն, քանզի արդ նոքա են քո հայր եւ մայր, եւ ի բաց լեր դու ի բանից ատելութեանց. եւ համբուրեաց զնա:

13․ Եւ Հեդնաս ասէ ցՏուբիա. Եղբայր սիրելի` ողջութեամբ տարցի զքեզ տէր ի տուն քո. եւ տացէ տեսանել ինձ զաւակ ի Սառայէ դստերէս իմմէ. զի բերկրեցայց ես առաջի Տեառն. եւ արդ` յանձն առնեմ զսա քեզ, եւ յանձն լիցի. մի տրտմեցուցանիցես զսա յետ այսորիկ: