1․ Եւ Տուբիթ գրեաց զաղաւթս ի ցնծութիւն` եւ ասէ. Աւրհնեալ է Աստուած որ կենդանին է յաւիտեանս` եւ արքայութիւն նորա.
2․ զի նա հարկանէ եւ ողորմի, իջուցանէ ի դժոխս եւ հանէ. եւ ոչ ոք է որ փախչի ի ձեռաց նորա:
3․ Խոստովան եղերուք նմա որդիք Իսրայէլի առաջի ազգաց.
4․ զի նա ցրուեաց զմեզ անդր ի նոսա: յայտնեցէք զմեծութիւնս նորա, բարձրացուցէք զնա առաջի ամենայն կենդանեաց, զի նա իսկ է տէր Աստուած մեր. Աստուած հայր մեր մինչչեւ յամենայն յաւիտեանս:
5․ եւ տանջեսցէ զմեզ յամենայն յանիրաւութիւնս մեր. եւ դարձեալ ողորմեսցի մեզ, եւ ժողովեսցէ զմեզ յամենայն ազգաց յորս եւ ցրուեցաք ի նոսա:
6․ եւ տեսանիցէք դուք` զոր առնիցէն ընդ ձեզ. եւ խոստովան եղիջիք դուք նմա ամենայն բերանովք ձերովք. եւ աւրհնեցէք զՏէր որ արդարն է, եւ բարձր արասջիք զթագաւորն յաւիտենից:
7․ Եւ ես յերկրի գերութեանս իմում գոհացայ զնմանէ, եւ ցուցից զզաւրութիւն եւ զմեծութիւն նորա ազգաց մեղաւորաց: եւ արդ` դարձարուք մեղաւորք` եւ արարէք զարդարութիւն առաջի նորա. զի ո՞վ գիտէ, հաճեսցի` եւ ողորմեսցի ձեզ:
8․ եթէ դարձջիք դուք ի նա բոլորով սրտիւ ձերով` եւ յամենայն անձնէ, եւ արասջիք դուք առաջի նորա զճշմարտութիւն, յայնժամ դարձցի նա առ ձեզ. եւ մի ծածկեսցէ նա զերեսս իւր ի ձէնջ:
9․ Այլ ես զԱստուած իմ աւրհնեցից` եւ անձն իմ զթագաւորն երկնից, եւ ցնծացայց ես ի մեծութեան նորա:
10․ ասասցեն զայս ամենայն ազգք, եւ խոստովան եղեն նմա յԵրուսաղէմ ի քաղաքն սուրբ.
11․ եւ խրատեսցէ նա զորդիս ժողովրդեան քոյ, եւ դարձցի եւ ողորմեսցի որդւոցն արդարոց:
12․ Գոհասցես դու զՏեառնէ բարերարէ, եւ աւրհնեսցես դու զթագաւորն յաւիտենից. զի դարձեալ զխորանն իւր շինեսցէ ի քեզ ուրախութեամբ:
13․ եւ բերկրեսցին ի քեզ որ գերեալքն են. եւ սիրեսցեն զքեզ որք չուառացեալքն են յամենայն ազգսն յաւիտենից:
14․ Ազգք բազումք ի հեռաստանէ եկեսցեն. յանուն տեառն Աստուծոյ բարձեալ բերիցեն զպատարագս իւրեանց ի ձեռս իւրեանց, մատուցանել զայն թագաւորին երկնաւորին. եւ տացեն քեզ զուրախութիւն ազգէ մինչչեւ յազգ:
16․ Եւ անիծեալ լիցին ամենայն ատելիք քո, եւ եկեսցեն աւրհնութիւնք ի վերայ սիրելեաց քոց:
17․ ցնծա եւ ուրախ լեր դու ի վերայ որդւոցն արդարոց. եւ ժողովեսցին նոքա ի միասին, եւ աւրհնեսցեն զՏէր արդարութեանց ի միասին:
18․ Երանեալք իցեն որք սիրեսցեն զքեզ, եւ ցնծասցեն նոքա ի խաղաղութեան քում. եւ երանի իցէ այնոցիկ որք տրտմեցանն ի վերայ բեկման քո, զի անդրէն ի քեզ բերկրեսցին, ի տեսանել նոցա զփառսն քո. եւ ուրախ լիցին մինչչեւ յաւիտեանս:
19․ Անձն իմ աւրհնեսցէ զԱստուած զթագաւորն մեծ:
21․ զի շինեսցի Երուսաղէմ ի քարանց պատուականաց, ի շափիղայ եւ ի սուտակէ, եւ այլ եւս պատուական քարամբք. պարիսպք քո եւ աշտարակք, մարտկոցքն քո յոսկւոյ սրբոյ:
22․ եւ ամենայն հրապարակքն Երուսաղէմի բիւրեղ եւ դահանակ եւ սարդիոն ակամբք կազմեսցին:
23․ Եւ ասասցեն յամենայն փողոցս Երուսաղէմի. Ալէլուիա: եւ աւրհնեսցեն` եւ ասիցեն. Աւրհնեալ է Աստուած որ բարձրացոյց զամենայն աշխարհս յաւիտեանս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: