1․ Ի ծոցս նոցա իբրև զերկիր, և իբրև զարծուի ի վերայ տանն Տեառն. փոխանակ զի անցին զուխտիւ իմով, և յօրէնս իմ ամպարշտեցան։
2․ Առ ի՛ս աղաղակեսցեն. Աստուած՝ ծանեաք զքեզ։
3․ Զի Իսրայէլ դարձաւ ի բարեաց. հալածեցին զթշնամի։
4․ Անձամբ թագաւորեցին՝ և ո՛չ ինև. տիրեցին և ո՛չ ցուցին ինձ. զարծաթ իւրեանց և զոսկի արարին իւրեանց կուռս զի սատակեսցին։
5․ Խորտակեա՛ զորթն քո Շամրին. բարկացաւ սրտմտութիւն իմ ի վերայ նորա. մինչև յե՞րբ ո՛չ կարասցեն սրբել յԻսրայէլի։
6․ Եւ զայն հեւսն գործեաց՝ և ո՛չ է Աստուած. քանզի մոլորեցուցիչ է ո՛րթն քո Շամրին։
7․ Զի խորշակահար սերմանեցին, և կործանումն նոցա ընկալցի զայն։ Որայ նոցա ո՛չ արասցէ զօրութիւն խիւսոյ. թէ և առնիցէ զայն՝ օտա՛րք կերիցեն։
8․ Ընկղմեցա՛ւ Իսրայէլ. արդ ա՛յժմ եղև ի մէջ ազգաց իբրև զանօթ անպիտան։
9․ Զի գնացին առ Ասորեստանեայս. զուարթացաւ առանձինն Եփրեմ, սիրեաց զկաշառս.
10․ վասն այնորիկ մատնեսցին ի մէջ ազգաց։ Բայց ա՛յժմ ընկալայց զնոսա՝ և դադարեսցեն փոքր մի յօծանելոյ թագաւո՛րս և իշխանս։
11․նԶի յաճախեաց Եփրեմ սեղանս. և եղեն նմա ի մեղս սեղա՛նքն սիրեցեալք։
12․ Գրեցից ի վերայ նոցա բազմութիւն. և կրօնք նորա յօտարոտի՛ս համարեցան։
13․ Սեղա՛նքն սիրեցեալք. զի թէպէտ և զոհեսցեն զոհս, և ուտիցեն զմիսն՝ Տէր ո՛չ ընկալցի զայն. արդ յիշեսցէ զանիրաւութիւնս նոցա, և զանօրէնութեանց նոցա վրէ՛ժ խնդրեսցէ. զի նոքա յԵգիպտո՛ս դարձան, և ի մէջ Ասորեստանեայց պղծութիւնս կերիցեն։
14․ Մոռացա՛ւ Իսրայէլ զԱրարիչ իւր, և շինեցին մեհեանս. և յաճախեաց Յուդայ քաղաքս պարսպաւորս. և առաքեցից հուր ի քաղա՛քս նորա, և կերիցէ՛ զհիմունս նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: