1. Այգի՛ տաշտաւոր պտղալից Իսրայէլ. ըստ բազմութեան պտղոց նորա յաճախեաց սեղանս. ըստ պարարտութեան երկրի իւրեանց կանգնեցին արձա՛նս։
2. Բաժանեցին զսիրտս իւրեանց, արդ ապականեսցի՛ն. Նա կործանեսցէ զսեղանս նոցա. թշուառասցին արձա՛նք նոցա։
3. Քանզի այժմ ասասցեն. Ո՛չ գոյ մեր թագաւոր՝ զի ի Տեառնէ ո՛չ երկեաք. այլ թագաւոր մեզ զի՞ առնիցէ։
4. Եթէ բանս խօսեսցի՝ պատճառք ստութեան են. ուխտեսցէ ուխտ. և բուսցին իբրև զսէ՛զ իրաւունք ի կո՛րդ ագարակի,
5. որթուն տա՛նն Ովնայ։ Եւ եղիցին պանդո՛ւխտք բնակիչք Շամրնի. զի սո՛ւգ առ ժողովուրդ նորա ի վերայ նորա. և որպէս դառնացուցին զնա, ոտնհա՛ր լիցին ի վերայ փառաց նորա. Զի գերեցա՛ն ի նմանէն։
6. Եւ զնա յԱսորեստանեայս կապեա՛լս տարցին պատարա՛գ արքային Յարիմայ. կաշառօ՛ք ընկալցի զԵփրեմ. ամաչեսցէ՛ Իսրայէլ ի խորհուրդս իւր։
7. Մերժեաց Շամրին զթագաւոր իւր՝ իբրև զխռիւ յերեսաց ջրոյ։
8. Եւ բարձցին մեհեանքն Ովնայ՝ մեղքն Իսրայէլի. փուշ և տատա՛սկ բուսցի ի սեղանս նոցա. և ասասցեն լերանց թէ անկերո՛ւք ի վերայ մեր, և ցբլուրս թէ ծածկեցէ՛ք զմեզ։
9. Յորմէհետէ բարձո՛ւնք են՝ մեղա՛ւ Իսրայէլ. ա՛նդ առին զտեղի, և մի՛ հասցէ նոցա ի բարձունս.
10. պատերա՛զմ եկն ի վերայ որդւոցն անօրէնութեանց խրատել զնոսա. և ժողովեսցին ի վերայ նոցա ազգք, խրատե՛լ զնոսա ի վերայ երկուց անիրաւութեանց նոցա։
11. Եփրեմ երինջ կիրթ՝ սիրել զհակառակութիւն. բայց ես հասի՛ց ի վերայ գեղոյ պարանոցի նորա. ելի՛ց ի վերայ Եփրեմայ, և անփո՛յթ արարից զՅուդայէ. և զօրասցի ի վերայ նորա Յակովբ։
12. Սերմանեցէ՛ք ձեզ յարդարութիւն, և հնձեցէ՛ք պտուղ կենաց. լուսաւո՛ր արարէք ձեզ զլոյս գիտութեան. խնդրեցէ՛ք զՏէր՝ մինչև եկեսցեն ձեզ արդիւնք արդարութեան։
13. Զմէ՞ խլխլեցէք զամպարշտութիւն, և զանօրէնութիւնս նորա գրգեցէք, և կերայք պտուղ ստութեան. զի յուսացար ի կառս քո ի բազմութիւն զօրութեան քոյ։
14. Եւ յարիցէ կորուստ ի վերայ ժողովրդեան քոյ. և ամենայն պարսպաւորք քո կործանեսցին. իբրև իշխան Սաղմանա ի տանէն Յերոբովա յաւուրս պատերազմին՝ զմայր առ որդիս հարին,
15. նո՛յնպէս արասցեն ձեզ տունդ Իսրայէլի. յերեսաց չարեաց ձերոց ընկեցա՛ն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: