Հովհաննես Ծործորեցի
Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է:
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարին խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելցուկից է խոսում բերանը:
Այսպես [կոչեց նրանց] նաև Հովհաննես [Մկրտիչը], երբ նրա մոտ եկել և խորամանկությամբ ջանում էին նրա մկրտելը խափանել 664: Նույնն էլ այստեղ Տերն [է ասում], որպեսզի ցույց տա, որ Ինքն է Նա, ում մասին Հովհաննեսը քարոզում էր, քանի որ ովքեր ժամանակին [Հովհաննեսին] էին հակառակում, այժմ էլ այս Մեկի հրաշքներն էին պախարակում: [Տերը] նրանց մերժում է Աբրահամի ցեղին պատկանելությունից, ինչով պարծենում էին, և ծնունդները կոչում չար գազանի, որը հղացվելիս՝ հորը, իսկ ծնվելիս մորն է սպանում 665: Այդպես էլ նրանք Աստծուց հեռացել, Օրենքից դուրս եկել, մարգարեներին սպանել էին՝ անիծաբեր օձի նման լցված լինելով ցասմամբ և բնավորության դառնությամբ, ինչպես ասվեց Եզեկիելին. «Կարիճների մեջ ես բնակվում....: Որովհետև դառնասիրտների տուն են» (Եզեկ. 2։6):
[Տերը] «իժ» է կոչում նաև սատանային՝ ըստ Դավթի. «Իժի վրայով կքայլես» (հմմտ. Սաղմ. 90։13): Ուստի ծնունդն եք, ասում է, սատանայի՝ առա ջին մարդասպանի՝ ըստ այսմ. «[Դուք ձեր] հայր սատանայից եք» (Հովհ. Ը 44), որովհետև ձեր հայրն առաջին Ադամին սպանեց, իսկ դուք Երկրորդին եք մտածում սպանել՝ նախ խոսքով և ապա գործով, քանի որ սրտի չարությամբ լցված՝ ինչպե՞ս կարող եք բարին արտաբերել: Որովհետև բնության կարգն է, որ ինչ որ ներսում՝ մտքի մեջ է ծնունդ առնում, այն բերանը դուրս է հանում կարասի պես, բայց ո՛չ այնքան, որքան կա մտքում. այն, ինչ դրսից է խոսում, ներքին շտեմարանի ավելցուկն է, քանի որ լեզուն ամաչելու պատճառով [մտքում եղած] ամբողջ չարությունը չի ներկայացնում: Իսկ սրտում մարդկանցից ոչ ոքի չունի իբրև իր դաժանության վկա. որքան կամենում է, չարիք է ծնում, և թեպետ Աստված տեսնում է, սակայն [մարդը] չի վախենում՝ ըստ այսմ. «Անօրենը մտքում ասաց, թե ինքն Աստծո երկյուղը չունի իր աչքերի առաջ» (հմմտ. Սաղմ. 35։2): Ուստիև դուրս է թափում ավելցուկը. ինչպես որ երբ դեղնացավը մեկի սիրտն է պատում, [այդ մարդը] նախ մաղասը 666 ջանում է ներս առնել, իսկ երբ այն շարժվում է, [մարդը] դառը մաղձ է ործկում, այդպես էլ չար խորհուրդներով լցված [անձինք], իրենց չարությունը չկարողանալով պահել, միշտ չարախոսել են ուրիշներին:
[Տերն այս խոսքով] նաև հայտնեց Իր աստվածությունը, որը գիտեր նրանց սրտում թաքնվածը, ոչ միայն չարերինը, այլև բարիներինը, և դա այնպես է, ինչպես ասում է.
Մաղաքիա արք. Օրմանյան
Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: