Հովհաննես Ծործորեցի
Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
Նա պատասխանեց նրանց՝ ասելով. «Չար ու շնացող ցեղը նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան, Հովնան մարգարեի նշանից բացի»:
Հարկ է քննել, թե ինչո՛ւ նշան ցույց չտվեց: Նախ՝ գիտեր, որ թեկուզ մեծամեծ [հրաշքներ] տեսնեին, չէին հա վատալու, և երկրորդ՝ խրոխտանքով և փորձելո՛վ պահանջեցին թե՝ «Կամենում ենք մի նշան տեսնել», որով իրենց անհավատությունը հայտնեցին, որովհետև հրաշքները անհավատների համար են. ուստիև [Տերն] ասում է. «Չար ու շնացող ցեղը նշան է ուզում»: Դավթի և ուրիշ մարգարեների [խոսքերն] է գործածում՝ ըստ այսմ. «Չար ու դառնասիրտ ցեղ» (Սաղմ. 77։8), և թե՝ «Երուսաղեմը շնանում էր քարի ու փայտի հետ» (հմմտ. Երեմ. 3։9): Որպես թե ասում է՝ ի՞նչ զարմանալի բան կա, որ այսպիսի վերաբերմունք եք ցույց տալիս Իմ հանդեպ, որ ձեզ անծանոթ եմ թվում, երբ Հոր հանդեպ էլ էիք նույնն անում՝ չնայած Նրա զորությունը փորձով այդքան ճանաչած լինելուն, քանի որ Նրան թողած՝ դևերի մոտ էիք ընթանում և [նրանց] ձեզ հոմանի դարձնում՝ երախտագործներին միշտ անարժան դառնալով, ինչը ծայրագույն չարություն է:
«Շնացող» կոչելով նաև հայտնում է նրանց ցուցաբերելիք անհավատության մասին և սրանով Իրեն Հորը հավասար ցույց տալիս: Եթե նրանք չհավատան Իրեն, շուն են համարվելու՝ ըստ այսմ. «Կշրջեն որպես քաղցած շներ» (հմմտ. Սաղմ. 58։7), նրանք, ովքեր նախ որդիներ էին: Ուստի ասում է. «Նշան չի տրվի նրան, Հովնան մարգարեի նշանից բացի»: Նշան տվե՛ց, բայց ո՛չ այն, որն ուզեցին, որովհետև նրանք ի վերուստ [էին ուզում], իսկ Նա ներքևից տվեց, քանի որ բարձունքից լսեցին ու չհավատացին՝ վախճանին հասած լինելու պատճառով: Ասես ասում է. «Բյուրավոր երախտիքներ գործեցի ձեզ համար, և չկամեցաք երկրպագել Իմ զորությանը: Ուստի երբ այս քաղաքը հիմնովին քանդվի, բարձրաշեն պարիսպներն ու ապարանքները տապալվեն, և Տաճարն ավերվի, իսկ դուք [Իմ] խաչելությունից հետո որպես թափառական շրջեք երկրում, այդժամ կաճանաչե՛ք Իմ զորությունը, այն, որ Ե՛ս եմ [դա անողը]»:
Նաև ինչպես որ Հովնանի նշանը երկու կողմից նշան եղավ նինվեացիների համար, որովհետև եթե արհամարհեին, դժոխք կիջնեին, ինչպես նա, և եթե զղջային, մահվանից կփրկվեին, այդպես էլ մեր Տերը եղավ «գլորման և կանգնման համար» (Ղուկ. 2։34), որպեսզի կամ ապրեին Նրա անունով, կամ մեռնեին Նրա մահով: Այլև ինչպես որ Հովնանը խորությունից դուրս եկավ և նշան չտվեց նինվեացիներին, այլ ինքը նրանց համար նշան դարձավ՝ ապաշխարություն քարոզելով, որպեսզի, եթե հավատային, ապրեին, և թե ոչ՝ կործանվեին, այդպես էլ մեր Տերն իբրև նշան տվեց Իր հարությունը, որպեսզի, եթե հավատային, դժոխքից փրկվեին, ինչպես Հովնանը՝ կետի փորից, և թե ոչ՝ գերեվարվելով ցրվեին:
Նաև քանի որ [Տերը] գիտեր, որ չէին հավատալու, առակով հայտնեց նրանց կորուստը, այդ պատճառով էլ ոչ թե թագավորներին ու մարգարեներին Իրեն վկա բերեց, այլ նինվեացիներին, ովքեր նշան չտեսան, այլ նշան եղա՛ն, որպեսզի վերջում դատապարտեն (ինչպես ասելու է [Տերը հետո]) նրանց, ովքեր բազմաթիվ հրաշքների ականատես լինելուց հետո էլ ուրանալով հետ կանգնեցին հրաշքները Գործողից:
Ստեփանոս Սյունեցի
Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: