Ծննդոց գրքի մեկնություն 45:3

Ա․ Լոպուխին

Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ: Իրոք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»: Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, քանի որ ամաչում էին նրա առաջ: [3] (Սինոդական թարգ․)
   
   Եղբայրների առաջ իրեն բացահայտելով` Հովսեփը  կարճ ու հստակ ասում է. «Ես Հովսեփն եմ»: Բայց, իմանալով կամ հետևելով, թե ինչպիսի զարմանալի տպավորություն է թողնում նրանց վրա այդ բացահայտումը, նա շտապում է տպավորության ուժգնությունը մեղմացնել հոր առողջության մասին հարցադրումով: Հարց, որը նա նախկինում արդեն ուղղել էր եղբայրներին (Ծննդ. 43:27), սակայն նորից է տալիս, որպեսզի մեկ անգամ ևս լսի թանկագին հոր մասին հաճելի լուրը, իսկ եղբայրներին էլ ապացուցի ինչպես Հակոբի հանդեպ ունեցած որդիական անկեղծ զգացմունքները, այնպես էլ դրա հետ մեկտեղ նրանց հանդեպ ունեցած եղբայրական զգացմունքները: Վերջին պարագան նա հետագայում այնպիսի ինտենսիվությամբ է ցուցաբերում (Ծննդ․ 45:14,15), որը բնորոշ է Արևելքի բնակիչներին առհասարակ: Բայց եղբայրները, դեռևս  ավելի ապշած, քան ուրախացած, խոր զարմանքով լռում են. Եգիպտոսի գերագույն կառավարիչը, որի առջև նրանք ամբողջ ժամանակ դողում էին, պարզվում է՝ իրենց եղբայրն է, և այդ եղբայրը մի ժամանակ իրենց կողմից ոչ միայն անարգվել, այլ նաև ամոթալի կերպով ստրկության էր վաճառվել:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց իր եղբայրներին. «Ես Յովսէփն եմ: Իրօք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»: Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետեւ տակնուվրայ եղան նրա ներկայութիւնից:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ: Իմ հայրը դեռ ո՞ղջ է»: Եվ եղբայրները չէին կարողանում պատասխանել նրան, որովհետև նրա առաջ ապշած էին մնացել:
(Գրաբար) Ասէ Յուսէփ ցեղբարսն իւր. Ես եմ Յովսէփ. արդարեւ տակաւին կենդանի՞ է հայր իմ: Եւ ոչ կարէին եղբարք նորա տալ նմա պատասխանի. զի խռովեցան յերեսաց նորա: