Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։45

Ա. Լոպուխին

«Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց․ նրանք պիտի դատեն նրանց շնացողների դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։[45] (Սինոդական թարգ․)
   

   «Արդար մարդիկ» - այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնք բոլորովին անմեղ էին շնության ախտից: Այդպիսին էին քաղդեացիները, առաջին հերթին՝ իրենց աստվածների հանդեպ հավատարմությամբ (հմմտ․ Եզեկ․ 3:7, 5:616։26)։ Բացի դրանից, «նրանք արդար են նրանով, որ պատժում են շնացողին և մանկասպանին՝ Իմ հրամանի համաձայն» (Հերոնիմոս Երանելի): Բայց մարգարեն այստեղ կարող էր նաև նկատի չունենալ հենց քաղդեացիներին, քանի որ առակատիպ խոսքում ամեն մանրուք չէ, որ խորհրդանշական նշանակություն ունի:

   «Շնացողների դատաստանով» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 16:38-րդ համարը։

   «Արյուն կա նրանց ձեռքերին» - տե՛ս սույն գլխի 37-րդ համարը։
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ սրանք շնացողներ էին, եւ իրենց ձեռքերն արիւնոտ էին»:
(Արարատ թարգ․) Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։
(Գրաբար)