Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։15

Ա. Լոպուխին

«Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծման օրից, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   «Կատարյալ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «անմեղ»։ Թե՛ Տյուրոսի թագավորին, և թե՛ նրա կողմից մարմնավորված հեթանոսական Տյուրոսին չէ, որ այսպիսի գովասանքները լիովին վերագրելի են։ Քերովբեի կամ առաջնաստեղծ մարդու կերպարն այստեղ, ինչպես և նախորդ համարում էր, համեմատվող առարկան քողարկում է մարգարեի հայացքի առջևից։ Այստեղից էլ առաջացել է «քո ստեղծման օրից» արտահայտությունը, որը Տյուրոսի թագավորի առնչությամբ կարող է նշանակել միայն նրա գահ բարձրանալու օրը։

   «Անօրենություն» - որի մասին խոսվում է 18-րդ համարում։ Գլխավորաբար այդ անօրենությունը հպարտությունն էր, Աստծուն հավասարվելու ցանկությունը։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Անարատ ես եղել քո օրերում, ստեղծուելուցդ ի վեր, մինչեւ որ անիրաւութիւններ են երեւան եկել քո մէջ:
(Արարատ թարգ․) Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։
(Գրաբար) Եղեր անարա՛տ յաւուրսն քո, յօրէ յորմէ հաստատեցար դու, մինչև գտան անիրաւութիւնք ‘ի քեզ։