Ա. Լոպուխին
««Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի աջակիցներն անկում պիտի ապրեն, և ցած պիտի ընկնի նրա զորության հպարտությունը։ Միգդոլից մինչև Սիեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված»։ [6] (Սինոդական թարգ․)
«Աջակիցները» - պետք է որ ունենա այն նույն իմաստը, ինչ «հիմքեր» եզրույթը՝ 4-րդ համարում, ասել է թե՝ դաշնակիցները։
«Զորության հպարտությունը» - այն ամենը, ինչ զորություն և թվացյալ անխորտակելիություն է հաղորդում նրան (հմմտ․ Եզեկ․ 24:21, 7։24)։
«Միգդոլից մինչև Սիեն» - - տե՛ս 29։12-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Խորտակուելու են եգիպտացիների պահապանները, իջնելու է նրանց ամբարտաւան զօրութիւնը, Մակդոդից մինչեւ Սուհէն սրով են ընկնելու այնտեղ», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Կործանեսցին մո՛յթքն Եգիպտացւոց, և իջցէ հպարտութիւն զօրութեան նորա, 'ի Մակդովղ'այ մինչև ցՍուհէն սրո՛վ անկցին 'ի նմա, ասէ Ադովնայի Տէր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: