Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 4։7

Ա. Լոպուխին

7-19․ «Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աՍտվածի իր մոտ, իր մեջ է, ինչպիսին որ մեր բոլորի Տեր Աստվածն է, որին կարող ենք դիմել»: [7]«Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրենքներ ու կանոններ նման այս օրենքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ»: «Նայի՛ր ինքդ քեզ և եղի՛ր չափազանց զգույշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող որ դուրս չգան դրանք: Դրանք կհաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին»: «Նրանց կպատմես այն օրվա մասին, երբ ձեր Տեր աստծու առաջ ի մի հավաքվելու համար կանգնեցիք Քորեբում: Այդ ժամանակ Տերն ինձ ասաց. «Քո մարդկանց հավաքի՛ր ինձ մոտ, որ նրանք լսեն իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի, այնքան ժամանակ, որ նրանք ապրում են երկրի վրա, թող երկնչեն իձանցի ու այտ պատվիրանները սովորեցնեն իրենց որդիներին»: «Դուք, մոտենալով, կանգնեցիք լեռան ստորոտին: Լեռն այրվում էր, և կրակը մինչև երկինք էր բարձրանում: Խավար, մեգ ու մառախուղ էր այնտեղ…»: «Տերը կրակի միջից խոսեց ձեզ հետ: Դուք լսեցիք պատգամախոսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք»: «Նա ձեզ հաղորդեց իր ուխտը, պատվեր տվեց, որ կատարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա»: «Այդ ժամանակ նա ինձ պատվիրեց, որ ես ձեզ ուսուցանեմ այդ բոլոր օրենքներն ու կանոնները, և դուք դրանք կիրառեք այն երկրում, որ որ մտնելու եք ու ժառանգելու եք այն»: «Չափազանց զգույշ եղե՛ք. Այն օրը, երբ մեր Տերը Քորեբ լեռան վրա կրակի միջից խոսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք»: «Անօրենություն մի՛ արեք, ձեզ համար կուռքեր չստեղծեք տղամարդու կամ կնոջ կերպարանքով», «երկրի վրա գտնվող որևէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որևէ թռչունի կերպարանքով», «երկրի վրա սողացող որևէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող որևէ ձկան կերպարանքով»: «Կամ դեպի երկինք նայելով՝ արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորվեք, դրանց չերկրպագեք ու դրանք չպաշտեք: Տեր Աստվածը դրանցից բաժին է հանել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին»: (Սինոդական թարգ․)
   
   Ընթերցի՛ր Ելք 19, 20, 23 ։21-25, 24 ։4-8, 31։18, 32։15-16, 34։1-4․ համարների մեկնաբանությունները։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել:
(Արարատ թարգ․) Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։
(Գրաբար) Քանզի ո՞վ իցէ ազգ մեծ` որով իցէ նմա Աստուած մաւտ ի նոսա. որպէս տէր Աստուած մեր յամենայնի` որովք կարդասցուք առ նա: