Ա․ Լոպուխին
9-11․ Վա՜յ նրան, ով իր տան համար անարդարացի ձեռքբերումներ է ցանկանում, որպեսզի իր բույնը բարձրության վրա հյուսի և այդպիսով պաշտպանի իրեն դժբախտության ձեռքերից: [9] Անամոթությունը դու ես հնարել քո տան համար՝ բազմաթիվ ազգեր ոչնչացնելով և քո հոգու դեմ մեղանչելով: Պատերի քարերը կաղաղակեն, և փայտե գերանները նրանց պատասխան կտան: (Սինոդական թարգ․)
Երկրորդ «վայը» նույնպես դատապարտության առարկա է դարձնում թշնամու ագահությունը, սակայն դա անում է նրա կողմից թշնամիներից իրեն պաշտպանելու նպատակի թյուրըմբռնման տեսանկյունից: Չարով չի կարելի թաքնվել չարից: Թալանի և անարդարության վրա չի կարելի բարեկեցություն կառուցել (համար 9, Եր. 22:13 և այլն): Ըստ Աստծո արդարության օրենքի՝ նմանատիպ մարդկանց բաժինը անպատվությունը, ծաղրն ու մահն է: «Իրականում դժբախտ, եռակի դժբախտ է նա, ով ավելի շատ է ցանկանում, նման միջոցներով փորձում է հարստացնել իր տունը և զորանալով փորձում է բոլոր մարդկանցից բարձր լինել: Մեծ բարձրությունից դեպի խորքերը գլորվելու նմանությամբ՝ այդպիսիններին մեծագույն անկում է սպասում: Ազգերին հազարավոր չարիքներ պատճառելով՝ հոգիդ մեղքերով խոցեցիր և ամբողջ տունդ ամոթով պատեցիր» (Թեոդորիտ Ամբակումի մարգարեության մեկնության, Ս. Պոսադ, 1907 թ., էջ 29): Նմանօրինակ պատկեր է նաև Առ. 1:18 և Սաղմ. 9:16, 17 համարներում: Հենց քարերն ու փայտերն (այսինքն՝ անարդար [վաստակով] կառուցված տան համար օգտագործված նյութերը) են վկայում նման կառույցի խախուտ լինելու ու կործանարարության մասին: «Ոչ միայն բանականությամբ օժտվածները, այլ նաև անշունչ և անբանական արարածները կաղաղակեն քո անխոհեմության ու վայրագության մասին» (Թեոդորոս Երանելի, նույն տեղում, էջ 30)։ Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթ. 21:9, 16 և Ղուկ. 19:40 համարներում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի, իր բոյնը բարձր տեղ կը դնի չար ձեռքերից ազատելու համար:
(Արարատ թարգ․) Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։
(Գրաբար) Վայ որ ագահէ զագահութիւն չար՝ տան իւրոյ՝ դնել ի բարձունս զբոյն իւր, կորզել ի ձեռաց չարաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: