Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։9

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
   

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»:

   

    Ահա՛, այդպես էլ լեգեոնը. երբ տանջանքի մեջ իրեն արձակելու և հոտի մեջ մտնելու թույլատվություն խնդրեց, ապա տանջանքի մեջ այդ խնդրանքը առանց խորամանկության ու հապաղման ներկայացրեց։ Դևերի հանդեպ ցուցաբերած ողորմությամբ Նա դատապարտեց նրանց ցեղը, որպեսզի ցույց տա, թե ինչքան է մարդու կյանքի համար Սերը տառապում: Այսպես էլ այս խոսքերը ինձ ամրացրին, և երբ դրանք լսեցի, լալով  ծնկների վրա ընկա և մեր Տիրոջ առաջ ասացի. «Առանց արցունքների, լեգեոնը Քեզանից ստացավ իր խնդրանքի կատարումը: Ինձ էլ թո՛ւյլ տուր, որ արցունքներով ստանամ այն, ինչ խնդրում եմ Քեզանից»:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»:

   

    Տերը դիվահարին հարցնում է ոչ թե այն բանի համար, որպեսզի Իրեն ճանաչեն, այլ որպեսզի ուրիշներն իմանան նրան տիրած դևերի բազմության մասին: Քանի որ աչքերի առաջ մի մարդ էր, ուստի Քրիստոս ցույց է տալիս, թե քանի թշնամու հետ է կռվում այս խեղճ մարդը:

   

Ա. Լոպուխին

Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»: վ (Սինոդական թարգմ․)[9]

   
    Տերն այն բանի համար է դևի հետ զրույցի մեջ մտնում, որպեսզի առաջին հերթին հենց դիվահարին այն համոզումը ներշնչի, որ նրա մեջ գերակշռում է չար ուժը, իսկ հետո նաև այն բանի համար, որպեսզի աշակերտների համար հստակեցնի գործը: «Եվ նրանք ասացին» ... Շատերի համար մի դև խոսեց: Նա խոսեց՝ օգտագործելով դիվահարի խոսքի պարգևը, որը չէր կարող չկատարել դևի կամքը:

    «Լեգեոն»−ի մասին ընթերցի՛ր Մատթեոս 26։53 համարի մեկնաբանության մեջ։
--------------------------------
[9] (Էջմիածին թարգմ․) Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։
(Գրաբար) Եւ հարցանէր ցնա՝ թէ զի՞նչ անուն է քո: Եւ ասէր ցնա. Լէգէո՛վն է անուն իմ, քանզի բազումք եմք: