Սուրբ Եփրեմ Ասորի
Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի: Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ «Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի»: Հուրն է շրջում քո յետեւից:
«Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի», այսինքն՝ այդ տխրահռչակ քաղաքը, որի փառքով ու հարստությամբ մովաբացիներն այնքա՜ն հպարտ էին: «Նրա մասին չարիք են որոճում, թե՝ «Եկեք ազգի միջից նրան ոչնչացնենք»», այսինքն՝ թող դրանում բնակիչներ չլինեն, և թող բնակիչների պակասի պատճառով այն կատարյալ անապատ դառնա: Այսպես կասեն քաղդեացիները, և խոսքը գործ կդառնա: Ես՝ Տերս, Մովսեսի օրերում փրկեցի Եսեբոնը և չկործանեցի այն, բայց Մովսեսի խնայած այս քաղաքը կործանվելու է, իսկ քաղդեացիներն այն հողին են հավասարեցնելու: «Լռի՛ր ու պապանձվի՛ր», և թշնամիներին հայհոյական բառերով ճակատամարտի չես կանչի: «Սուրը կշրջի քո ետևից» և կհարվածի քեզ:
Ա. Լոպուխին
«Մովաբի փառքն այլևս չկա. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում. «Գնանք, վերացնենք նրան ժողովուրդների միջից»։ Եվ դու էլ, Մադմե´ն, պիտի կործանվես. սուրը հետապնդելու է քեզ»։ (Սինոդական թարգմ.) [2]
Եսեբոնը ամմոնական քաղաք է (Եր. 49:3), իսկ նախկինում եղել է մովաբական (Ես. 15:4, 6:8–9): Այստեղից թշնամին շտապում է նվաճել մովաբական երկիրը: Մադմենան, հավանաբար, նույն Մեդևան է (Ես. 15:2):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի: Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ «Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի»: Հուրն է շրջում քո յետեւից:
(Արարատ թարգմ.) Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ ասելով. Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։
(Գրաբար) Եւ ոչ եւս իցեն պարծանք Մովաբու Յեսեբոն. խորհեցաւ ի վերայ նորա չարիս. եկայք հարցուք զնա յազգէ եւ լռելով լռեսցէ, զկնի քո շրջեսցի հուր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: