Ովսեեի մարգարեության մեկնություն 12:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Իսկ Տերը Զորությունների Աստվածն է, Տեր է Նրա անունը։  (Սինոդական թարգ․) [5]:
   
    5−րդ համարում մարգարեն հիմնավորում է նախորդ համարի վերջում արտահայտված միտքը։ Բեթելում տրված խոստումները պատկանում են Հակոբի սերնդին, որովհետև Տերն ամենակարող և անփոփոխելի Աստված է։ Զորությունների Աստված (եբրայերեն՝ «ցավա» զորություն, զորքեր)՝ երկնային զորքերի (Ծննդ․ 32։2), լուսատուների (Ես․ 40։26, Սաղմ․ 102։21, 148։2) և երկրային զորությունների Տեր (Ես․ 24։21−2327։1, Ելք 7։4, 12։41) արտահայտություններն  Աստծու ամենակարող զորությունն  արտահայտող անվանումներ են։

    «Տեր է Նրա անունը» բառերի փոխարեն սլավոներենում «կլինի Նրա հիշատակը» տարբերակն է, քանի որ Յոթանասնիցը Աստծու անվան փոխարեն ընթերցել է «Ihjeh» (կլինի) բայը, իսկ «sichro» (Նրա անունը) բառն ընդունել է բառացի՝ հիշատակ, իմաստով։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) եւ Ամենակալ Տէր Աստուածը կը դառնայ յիշատակը նրանց:
(Ովսեե 12։6․ Արարատ թարգ․) Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։
(Գրաբար) և Տէր Աստուած ամենակալ եղիցի յիշատակ նոցա։