Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 148

   

1. Աւրհնեցէք զՏէր յերկնից, աւրհնեցէք զնա ի բարձանց:

2. Աւրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա, աւրհնեցէք զնա ամենայն զաւրութիւնք նորա:

3. Աւրհնեցէք զնա արեգակն եւ լուսին, աւրհնեցէք զնա ամենայն աստեղք եւ լոյս:

4. Աւրհնեցէք զնա երկինք երկնից, ջուրք որ ի վերոյ քան զերկինս աւրհնեցէք զանուն Տեառն:

5. Զի նա ասաց եւ եղեւ, հրամայեաց եւ հաստատեցաւ:

6. Կարգեաց զնոսա յաւիտեանս յաւիտենից, հրաման ետ եւ ոչ անցանէ:

7. Աւրհնեցէք զՏէր յերկրէ վիշապք, եւ ամենայն խորք:

8. Հուր եւ կարկուտ ձիւն եւ սառն, հողմ եւ մրրիկ որ առնեն զբան նորա:

9. Լերինք եւ ամենայն բլուրք, ծառք պտղաբերք եւ ամենայն մայրք:

10. Գազանք եւ ամենայն անասունք, սողունք եւ ամենայն թռչունք թեւաւորք:

11. Թագաւորք երկրի եւ զաւրք իւրեանց, իշխանք եւ ամենայն դատաւորք երկրի:

12. Երիտասարդք եւ կուսանք, ծերք եւ տղայք աւրհնեցէք զանուն Տեառն: Բարձրացաւ անուն նորա միայն,

13. խոստովանութիւն նմա յերկինս եւ յերկրի: Բարձր առնէ Տէր զեղջեւր ժողովրդեան իւրոյ,

14. աւրհնութիւն յամենայն սրբոց նորա, որդւոցն Իսրայէլի, ժողովուրդ որ մերձ է առ Տէր: Տունք. ժդ: