Ա․ Լոպուխին
21-22. Իսրայելը Հովսեփին ասաց. «Ահա մեռնում եմ: Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը: [21] Եվ քեզ իբրև սեփականություն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաված մի հողատարածք, որն ավելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»: (Սինոդական թարգ․)
Ըստ Հակոբի, Հովսեփի և իր որդիների օրհնության՝ զորությունն այն էր, որ նրանք չէին կլանվելու Եգիպտոսի կյանքով կամ մշակույթով, այլ նրա մյուս հետնորդների հետ Աստծու կողմից վերադարձվելու էին ավետյաց երկիր: Այս երկրում Հակոբը որպես սեփականություն մի հողաբաժին է հատկացնում (եբր`. schekem achad, Վուլգ.` partem unam), որը, հավանաբար, Սյուքեմի մոտակայքում էր (Յոթանասնից` Σύχεμ), որտեղ նա Եմորից մի կալվածք էր գնել (Ծննդ. 33։19), և որտեղ էլ Քանանի երկիր հրեաների ոտք դնելուց հետո թաղվեց Հովսեփը (Հեսու 24․32, Ծննդ. 50։5): Հակոբի կողմից այս հողատարածքը «ամորհացիների ձեռքից սրով ու աղեղով» ձեռք բերելու վերաբերյալ փաստ Աստվածաշնչում հայտնի չէ, սակայն առկա է ավանդության մեջ (Ռոզենմյուլերի և այլոց հետ այստեղ չի կարելի սյուքեմի արյունահեղության վերաբերյալ մատնանշում տեսնել, որը Հակոբի կողմից չափազանց խիստ դատապարտվել էր թե՛ իր ժամանակին (Ծննդ. 34։30) և թե՛ նրա մահվան մահճում գտնվելու ընթացքում (Ծննդ. 9։5, 6):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ: Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ ձեր հայրերի երկիրը կվերադարձնի:
(Գրաբար) Եւ ասէ Իսրայէլ ցՅովսէփ. Ես աւասիկ մեռանիմ եւ Աստուած եղիցի ընդ ձեզ, եւ դարձուսցէ զձեզ յերկիր հարցն ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: