Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։19

Ա. Լոպուխին

«Եվ Իմ նախանձախնդրությամբ՝ Իմ ցասման կրակով Ես ասացի. «Ճիշտ այդ օրը մեծ ցնցում պիտի լինի Իսրայելի երկրի վրա»»։ [19] (Սինոդական թարգ․)
   

   Աստծո բարկությունը և Նրա փառքն ամենահավանական եղանակով կբացահայտվեն սաստիկ երկրաշարժի միջոցով («ցնցում» - սլավոներենում ավելի ստույգ՝ «վախ»), որը (երկրաշարժը) Աստված կառաջացնի այն ժամանակ, երբ թշնամիները մուտք գործեն Իր երկիր: Ամոս մարգարեից սկսած (Ամ․ 8:8, 9:5)՝ երկրաշարժը «Տիրոջ օրվա»՝ Աստծո վերջին դատաստանի նախանշաններից մեկն է (Հով․ 3։16-րդ, Անգ․ 2:6-7-րդ, Մատթ․ 24։7-րդ և 29-րդ համարներն ու դրանց զուգահեռ հատվածները; Հայտ. 16:8-րդ համարը)։

   «Ճիշտ» - Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ստույգ՝ «ո՞չ արդյոք այդ օրը․․․»․ սա երդման համար սովորական եղող մի բանաձև է:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) նաեւ նախանձս՝ իմ բարկութեան հրով: Ասել եմ, որ այն օրն Իսրայէլի երկրի վրայ մեծ երկրաշարժ է լինելու.
(Արարատ թարգ․) Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։
(Գրաբար) և նախա՛նձ իմ հրով բարկութեան իմոյ. խօսեցայ թէ ո՛չ յաւուր յայնմիկ եղիցի շարժումն մեծ ‘ի վերայ երկրին Իսրայէլի.