Երեմիայի մարգարեության մեկնություն 23:10

Ա. Լոպուխին

«Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, որովհետև երկիրը լաց է լինում անեծքի պատճառով. ցամաքել են անապատի արոտները, և նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունն արդար չէ»։ (Սինոդական թարգմ.) [10]
   
    «Շնացողներ», այսինքն՝ Աստծուն դավաճանողներ (Երեմ. 5:7):

    10–19–րդ համարներում նկարագրված իրադարձությունները հավանաբար տեղի են ունեցել Հովակիմի թագավորության շրջանում, ինչպես երևում է 10–րդ համարում նշված երաշտի մասին հիշատակությունից (Երեմ. 12:4, 14:1): Այս գլխում բովանդակվող հետագա հորդորները կարող են ասված լինել Սեդեկիայի կառավարման շրջանում:
«Նրանց ընթացքը չար է», այսինքն՝ հրեաները ձգտում են չարիքի:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9

-----------------------------------------

[10](Էջմիածին թարգմ.) քանզի երկիրը լցուել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արօտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պէտք է լինի:
(Արարատ թարգմ.) րովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունըարդար չէ։
(Գրաբար) Զի լցաւ երկիր շնացողաւք. զի յերեսաց երդման սուգ առ երկիր.ցամաքեցան արաւտք անապատի. եւ եղեն ընթացք նոցա ի չարութիւն։ Եւ ուժգնութիւն նոցա ոչ այնպէս։