Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։21

Ա. Լոպուխին

«Արաբիան ու Կեդարի բոլոր իշխանները առևտրափոխանակություն էին անում քեզ հետ. գառներ, խոյերով և այծեր էին փոխանակում քեզ հետ»։ [21] (Սինոդական թարգ․)
   
    «Արաբիա» - եբրայեցերեն՝ «արավ» - անվանում, որն առաջին անգամ ի հայտ է եկել Եսայու մարգարեության մեջ (3:2, 13:20)։ Այն մատնանշում էր ոչ միայն թերակղզին, այլ նաև, ինչպես որ երևում է այդ բառի արմատից, սիրիա-արաբական անապատի ոչ թափառական քոչվոր ցեղերին, որոնք, ինչպես և ներկայումս, արոտավայրեր փնտրելու համար հասել էին մինչև Բաբելոն։ Մնացորդաց գրքում (Բ Մնաց․ 21:16, 22:1 և այլ տեղիներ) այդ բառը, ըստ երևույթին, հանդես է գալիս միայն «թերակղզի» նշանակությամբ:

   «Կեդարի» - Իսմայելական (Ծննդ. 25:13) քոչվորական ցեղ սիրիա-արաբական անապատում։ Այդ ցեղախումբը տուժել է Նաբուգոդոնոսորի արշավանքներից (Երեմ. 49:28)։ Ասորերենում՝ «Կիդրու», Պլինիոսի երկում (V, 12)՝ «Cedrei»։ Նրանք հայտնի էին իրենց նախիրներով և նշանավոր էին որպես նետաձիգներ (Ես․ 40:7, 21:16 և այլ տեղիներ):

   «Առևտրափոխանակություն էին անում քեզ հետ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «քո ձեռքի վաճառականները», այսինքն՝ քեզ ենթակա եղող առևտրական միջնորդներն ու գործակալները, որպիսիք կարող էին լինել միայն բեդվինները։

   «Գառներ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ուղտեր», ինչն արդյունքն է այն բանի, որ «կար» - «խոյ» ընթերցելու փոխարեն տարընթերցել են «բե» նախդիրում՝ «բեկեր»՝ ըստ Եսայու մարգարեության 40:6-րդ համարի, և ստացվել է «երիտասարդ ուղտ»:

   «Այծեր» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «գառներ», եբրայեցերենում՝ «գատտուդ» - առջևից ընթացող։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մէջ:
(Արարատ թարգ․) Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։
(Գրաբար) Արաբացիք՝ և ամենայն իշխանք Կեդարու, և նոքա վաճառականք ընդ ձեռամբ քով՝ ուղտս, և խոյս, և որոջս՝ վաճառէին 'ի քեզն: