Գիրք` 25. Առակք Սողոմոնի

Գլուխ 3

   
1. Որդեակ` զաւրէնս իմ մի մոռանար: եւ զբանս իմ պահեսցես ի սրտի քում:

2. Զի ընդերկարութիւն կենաց, եւ ամք կենդանութեան եւ խաղաղութեան յաւելցին քեզ:

3. Ողորմութիւն եւ հաւատք ի քէն մի պակասեսցեն: Արկ զնոսա ընդ պարանոց քո, եւ գրեա զնոսա յընդարձակութիւն սրտի քո.

4. եւ գտցես շնորհս: Եւ խորհեաց զբարիս առաջի Տեառն եւ մարդկան:

5. Լեր յուսացեալ ի Տէր յամենայն սրտէ քումմէ. եւ յիմաստութիւն քո մի հպարտանար:

6. Յամենայն ճանապարհս քո ծանիր զնա զի ուղիղ արասցէ զճանապարհս քո: եւ ոտն քո մի գայթագղեսցի:

7. Մի լինիր իմաստուն յաչս անձին քոյ` այլ երկիր ի Տեառնէ, եւ խոտորեա յամենայն չարութենէ:

8. Ապա բժշկութիւն եղիցի մարմնոյ քում. եւ դարման ոսկերաց քոց:

9. Պատուեա զՏէր ի քոց արդար վաստակոց. եւ հան նմա պտուղ ի քոց արդարութեան արմտեաց:

10. Զի լցցին շտեմարանք քո լիութեամբ ցորենոյ. եւ գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն:

11. Որդեակ` մի լքանիր ի խրատու Տեառն, եւ մի լուծանիցիս յանդիմանեալ ի նմանէ:

12. Զի զոր սիրէ Տէր` խրատէ տանջէ զամենայն որդի զոր ընդունի:

13. Երանեալ է այր որ եգիտ զիմաստութիւն, եւ մահկանացու` որ ետես զհանճար:

14. Զի լաւ է զվաճառն զայն գտանել` քան զգանձս ոսկւոյ եւ արծաթոյ:

15. Պատուականագոյն է նա քան զականս պատուականս. եւ ոչ ինչ է չար որ հակառակ կայցէ նմա: Յայտնի է ամենեցուն որ մերձին ի նա. եւ ամենայն ինչ որ պատուական է` շարժէ զնա:

16. Զի երկայնաւուրք եւ ամք կենաց յաջմէ իւրմէ, եւ յահեկէ իւրմէ փառք եւ մեծութիւն: Ի բերանոյ բղխէ արդարութիւն. զաւրէնս եւ զողորմութիւն ի լեզուի իւրում կրէ:

17. Ճանապարհք նորա ճանապարհք բարեաց, եւ ամենայն շաւիղք նորա խաղաղութեամբ:

18. Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ:

19. Աստուած իմաստութեամբ հիմունս արկ երկրի. պատրաստեաց զերկինս խորհրդով:

20. Հանճարով իւրով զանդունդս պատառեաց. եւ ամպք հոսեցին զանձրեւ:

21. Որդեակ` պահեա զխորհուրդս իմ, եւ զիմաստութիւն:

22. զի կեցցէ անձն քո, եւ շնորհք իցեն ի վերայ պարանոցի քոյ. եղիցի բժշկութիւն մարմնոյ քում, եւ դարման ոսկերաց քոց:

23. Զի գնասցես յուսով խաղաղութեան յամենայն ճանապարհս քո. եւ ոտն քո մի գայթագղեսցի:

24. Զի եթէ նստիցես` աներկեւղ իցես. եւ եթէ ննջեսցես` քաղցր քունեսցես:

25. Ոչ երկիցես ի զարհուրանաց ի վերայ հասելոց եւ յարշաւանաց ամպարշտաց ի վերայ եկելոց:

26. Զի Տէր եղիցի ի վերայ ամենայն ճանապարհաց քոց. եւ հաստատեսցէ զոտն քո զի մի գայթագղեսցի:

27. Մի յապաղեր բարի առնել կարաւտելոյ, յորժամ ձեռնհաս իցես աւգնել նմա:

28. Մի ասիցես թէ երթ եւ եկեսջիր, եւ վաղիւ տաց: զի կարաւղ եւս իցես բարի առնել. զի ոչ գիտես զինչ վաղիւն ծնանիցի քեզ:

29. Մի նիւթեր բարեկամի քում չարիս` որ յեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ:

30. Մի թշնամանասէր լինիր մարդոյ  ի տարապարտուց. զի մի չար ինչ գործեսցէ քեզ: Մի ստանար նախատինս յարանց չարաց.

31. եւ մի նախանձիր ընդ ճանապարհս նոցա:

32. Զի պիղծ է առաջի Տեառն ամենայն անաւրէն. եւ ընդ արդարս ոչ հաղորդի:

33. Անէծք Տեառն ի տունս ամպարշտաց. յարկք արդարոց աւրհնին:

34. Տէր ամբարտաւանից հակառակ կայ. եւ տայ շնորհս խոնարհաց:

35. Զփառս իմաստունք ժառանգեսցեն. իսկ անմիտք բարձրացուցին զանարգանս: