1. Ի նեղութեան իւրեանց. կանխեսցեն առ իս և ասասցեն. Դարձցո՛ւք և երթիցո՛ւք առ Տէր Աստուած մեր,
2. զի նա եհար զմեզ՝ և նո՛յն բժշկեսցէ. վիրաւորեաց՝ և պատեսցէ զմեզ.
3. և ողջացուսցէ՛ զմեզ՝ յետ երկուց աւուրց, և յաւո՛ւրն երրորդի յարիցուք և կեցցուք առաջի նորա. և ծանիցուք և զհե՛տ երթիցուք ճանաչել զՏէր։ Իրև զառաւօտ պատրաստական գտցուք զնա. և եկեսցէ մեզ իբրև զանձրև՛ կանուխ և զանագան յերկրի։
4. Զի՞նչ արարից ընդ քեզ Եփրեմ, և կամ զի՞նչ անցուցից ընդ քեզ Յուդայ. զի ողորմութիւն ձեր իբրև զամպ վաղորդայնի, և իբրև զցօղ առաւօտու որ անցանէ։
5․ Վասն այնորիկ հնձեցի զմարգարէս ձեր, և կոտորեցի՛ զնոսա բանիւ բերանոյ իմոյ. և իրաւունք քո իբրև զլոյս ծագեսցեն։
6. Զի զողորմութիւն կամիմ, և ո՛չ զպատարագ. և զգիտութիւն Աստուծոյ՝ քան զողջակէզս։
7. Եւ նոքա եղեն իբրև զմա՛րդ ոք որ անցանէ զուխտիւ. արդ արհամարհեաց զիս
8. Գաղաադ, քաղաք որ առնէ սնոտիս, և խռովէ զջուրս.
9. և զօրութիւն քո իբրև զառն աւազակի։ Թաքուցին քահանայք զճանապարհս. սպանին զՍիկիմ, զի զանօրէնութիւն գործեցին
10. ի տանն Իսրայէլի։ Տեսի զարհաւիրս. արդ պոռնկեցաւ Եփրեմ, և պղծեցաւ Իսրայէլ.
11. և Յուդա սկի՛զμն արար կթոց. ի դարձուցանել ինձ զգերութիւն ժողովրդեան իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: