Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 10

1. Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց:
2. Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ՚ապականուեն: Նա կը կործանի նրանց զոհասեղանները, ողբալի կը դառնան նրանց արձանները,
3. քանի որ հիմա կ՚ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»:
4. Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են. ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ՚աճի ագարակի անմշակ հողում:
5. Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից:
6. Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային: Նա կաշառքով կ՚ընդունի Եփրեմին. Իսրայէ լը կ՚ամաչի իր խորհուրդներից:
7. Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին:
8. Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին, եւ լեռներին կ՚ասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ» եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»:
   
ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՎՃԻՌԸ
   
9. «Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝ 
10. խրատելու նրանց. և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝ խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։
11. Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան:
12. Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտրեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:
13 Ինչո՞ւ չլսելու տվեցիք [ձեր] անհաշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։  
14. Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն: Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին,
15. այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»: