Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:14

Հովհաննես Ծործորեցի

Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան:

 

    Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին Նրա մասին, թե ինչպես կորստյան մատնեն Նրան:

    Նրանից ոչ մի վնաս կրած չլինելով՝ Նրան սպանել էին մտածում, որովհետև քենն ու նախանձը այնքան չար են, որ ոչ միայն օտարների դեմ են մաքառում, այլև հարազատների: Իսկ որ [ավետարանիչն] ասում է «դուրս եկան», [դա արեցին] պարզամիտների պատճառով, որովհետև ովքեր ընդունել էին [Հիսուսի] հրաշքներն ու ուսմունքը, ոչ միայն չէին մասնակցի նրանց խորհրդակցությանը, այլև կհակառակեին: Նաև՝ նրանց դուրս գալը ցույց է տալիս, որ նրանց գործը հակասում էր Օրենքին, քանի որ գրված է. «Ձեռքդ մի՛ թաթախիր անմեղ արյան մեջ» (հմմտ. Բ Օր. 19։10), որով իրե՛նք արտաքսվեցին Օրենքից և Աստծո շնորհից:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:9