Հովհաննես Ծործորեցի
17-18. որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.««Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի.»
Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը . «Ահա Իմ մանու կը, ում ընտրեցի, և Իմ սիրելին, ում հավանեց Իմ հոգին:
Ավետարանիչը սա այն պատճառով է մեջբերում, որ չխռովվես [փարիսեցիների] գործերի պատճառով՝ [կարծելով, թե դա] նոր կատաղություն էր: Ասում է, որ այդ ամենը մարգարեի խոսքով 643 անցյալում կանխատեսվել է, այն, որ [Հիսուսը] հակառակ չէ Հորը կամ Օրենքին, ինչպես նրանք էին կարծում, այլ [Հայրը] խիստ հավանում ու ախորժում է Նրա գործերը, կամ որ վկայվել է ոչ միայն որպես Ծնողի «Մանուկ»՝ բյուրավորների միջից ընտրված, այլև «Սիրելի», և ոչ միայն սիրելի [է վկայվել], այլև [Հայրն] անձամբ է հավանել Նրա գործերը՝ ըստ այսմ. «Դա է Իմ հարազատ ու սիրելի Որդին, Ում հավանեցի» (հմմտ. Մատթ. 3։17):
Կդնեմ Հոգիս Նրա վրա, և հեթանոսներին իրավունքի մասին կպատմի:
Այն, ինչ բնությամբ ուներ (ըստ այսմ. «Որովհետև Աստված չափո՛վ չի տալիս Հոգին» (Հովհ. 3։34) Որդուն, քանի որ չի տալիս ու չափում), Հորից տնօրենությամբ ընդունեց Հորդանանում՝ աղավնակերպ իջման միջոցով՝ ըստ այսմ. «Աստված՝ քո Աստվածը, ուրախության յուղով օծեց քեզ առավել, քան քո ընկերներին» (Սաղմ. 44։8): Եվ սրանով իրավունքի մասին պատմեց հեթանոսներին՝ մարգարեի միջոցով հավատքի կանչելով, և արդարացրեց Իր իրավունքի պարգևով՝ [Սուրբ] Հոգու շնորհը հեղելով մեր մեջ, որովհետև խաբվելով էինք մեղանչում և ոչ թե բնությամբ:
[Մարգարեն] «հեթանոսներ» է կոչում նաև դևերին, որոնց դատաստանի իրավունքի մասին պատմեց [Հիսուսը՝ ասելով]. «Այս աշխարհի իշխանը դատապարտված է և դուրս է գցվելու» (հմմտ. Հովհ. 12։31), և՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33): Այլև հրեաների համար սահմանած Օրենքի մարմնավոր իրավունքը [Տերը] վերցրեց նրանցից, երբ նրանք [դրան] անարժան դարձան, և Հոգու օրենքի մասին պատմեց հեթանոսներին: Նաև հայտնեց հեթանոսներին ապագա Դատաստանի իրավունքի մասին, որը չգիտեին, և դրանով՝ ասես սանձով, նվաճեց մեր միտքը:
Մաղաքիա արք. Օրմանյան
որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: