Հովհաննես Ծործորեցի
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ. շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել՝ ինչ որ տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ լսում եք, բայց չլսեցին:
Ինչպե՞ս է, որ ոչ միայն հրեաները 729 չտեսան, այլև արդարները: Հարկ է գիտենալ, որ մենք կրկնակի տեսողություն ու լսողություն ունենք՝ ներքին և արտաքին: Ուստի ինչ որ արդարները փափագեցին տեսնել մարմնով՝ ըստ Դավթի. «Հոգիս Քո գավիթներն է փափագում» (Սաղմ. 83։3), որպեսզի «ներկայանամ Քո՝ Աստծուդ առաջ» (Սաղմ. 41։3), այն չտեսան [մարմնով], այլ հոգով, ինչը երևում է [հետևյալ խոսքերից]. «Ցույց տվիր ինձ կյանքի Քո ճանապարհները, լցրիր ինձ Քո ներկայության ուրախությամբ» (Սաղմ. 15։11). «Աբրահամը ցանկացավ տեսնել Իմ օրը, տեսավ և ուրախացավ» (Հովհ. 8։56), և՝ «Մենք տեսանք Նրան, և Նա տեսք չուներ»,- ասում է Եսային (Ես. 53։2), այսինքն՝ հոգո՛վ [տեսանք], թեպետ Նրա մարմնի «տեսքը» տակավին գոյություն չուներ: Իսկ հրեաները միայն մարմնով տեսան և ոչ թե հոգով: [Մինչդեռ Հիսուսի աշակերտները տեսան] և՛ հոգով, և՛ մարմնով. հոգու տեսությամբ գերազանցեցին հրեաներին և մարմնի լսողությամբ առավել եղան, քան արդարները, ուստիև երանվեցին:
[Տերն այս խոսքով] ցույց է տալիս նաև Հին [Ուխտի]՝ Նորի հետ միաբանությունը, որ [մարգարեները] ոչ միայն տեսնում էին գալիք բաները, որոնք Քրիստոսն իրականացրեց, այլև խոսում Նրա մասին և ցանկանում [Նրան]՝ ըստ այսմ. «Եսային տեսավ Նրա փառքը և խոսեց Նրա մասին» (հմմտ. Հովհ. 12։41):
Ստեփանոս Սյունեցի
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ լսում եք, բայց չլսեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:16
Մաղաքիա արք. Օրմանյան
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: