Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 15

ԱՂՕԹՔ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ
 
1․ Սաղմոս Դաւթի, արձանագիր 541
2․ Պահպանի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի քեզ վրայ դրի յոյսն իմ: Տիրոջն ասացի. «Իմ Տէրն ես դու, ինձ արուած բարիքները քեզնից են:
3․ [Սրբերի, որ երկրի վրա են, Եվ երևելիների հանդեպ է իմ ողջ փափագը։]
4․ Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու: Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին եւ նրանց անունը չեմ յիշատակի իմ շրթունքներով:
5․ Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժին, ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու:
6․ Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու, եւ իմ բաժին ժառանգութիւնն հաճելի եղաւ ինձ:
7․ Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին:
8․ Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ. նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ:
9․ Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կը հանգստանայ յոյսով.
10․ քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ:
11․ Ինձ ցոյց տուիր կեանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ ուրախութեամբ: