Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:5

Հովհաննես Ծործորեցի

Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի:

 

   Ով հանուն Ինձ ընդունում է մի այսպիսի մանկան, Ինձ է ընդունում:

   Մեծ վարձ կստանաք, ոչ միայն եթե այսպիսին լինեք, այլև եթե հանուն Ինձ պատվեք ուրիշ այսպիսիների. նրանց պատվելու դիմաց երկնքի արքայությունը կընդունեք՝ ըստ այսմ. «Ով մի բաժակ սառը ջուր խմեցնի հանուն աշակերտի, չի կորցնի իր վարձը» (հմմտ. Մատթ. 10։42): Այստեղ [Տերը] «մանուկ» է կոչում շատերից քամահրվածին, ում եթե մեկն ընդունում է «հանուն Ինձ», այսինքն՝ հանուն Իմ օրենքի և կամ որովհետև Իմ անունով է նա կոչվում՝ քրիստոնյա է, «Ինձ է ընդունում»: Ինչպիսի՜ մարդասիրություն. նրանց ընդունվելն Իրենն է համարում, ինչպես ասում էր. «Ինչ որ արեցիք այս փոքրիկներից մեկին, Ինձ արեցիք» (հմմտ. Մատթ. 25։40): [Կարելի է հասկանալ] այլ կերպ ևս. ինչպես որ [Տերն] Ինքն էլ խոնարհ մանուկ կոչվեց 941, և Նրա մեջ աստվածության ամբողջությունը բնակվեց 942, այդպես էլ ով մտածում է նույնպիսին լինել, նա ևս ընդունում է Նրան, Ում բովանդակել չեն կարող երկինքն ու երկիրը՝ ըստ այսմ. «Ես ո՞ւմ մեջ կբնակվեմ, եթե ոչ՝ հեզերի և խոնարհների» (Ես. 66։2):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:1