Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»:
Երբ երեկոյացավ, այգու տերն ասաց իր կառավարչին. «Կանչի՛ր մշակներին և վարձատրիր նրանց` սկսելով վերջիններից մինչև առաջինները»:
Ոմանք «երեկո»ն համարում են յուրաքանչյուրի օրհասական մահը, որում այլևս գործելու ժամանակ չկա, և վախճանվելիս ամեն ոք իր հատուցումն է տեսնում: Բայց ինձ թվում է` [Տերն] այս աշխարհի հավիտյանի լրումը նկատի ունի, երբ յուրաքանչյուրին հատուցվելու է ըստ նրա արժանիքների` ըստ առաքյալի. «Աստված ավելի լավ համարեց, որ առանց մեզ կատարյալ չդառնան» (Եբր. 11։40): Իսկ «կառավարիչ» կամ հրեշտակներին է կոչում, որոնց միջնորդությամբ ընդունեցինք Օրենքը` ըստ այսմ. «Օրենքը ստացաք հրեշտակների հրամաններով և չպահեցիք» (Գործք 7։53), կամ առաքյալներին ու մարգարեներին, ովքեր Կտակարանների պատգամավորներն ու վերակացուները եղան: «Կանչի՛ր, ասում է, մշակներին», այսինքն` մարմնից կամ հողից, որովհետև «Տերն Ինքը, հրեշտակապետի հրամանով, շեփորի ձայնով, կիջնի, և Քրիստոսով մեռածներն առաջինը հարություն կառնեն» (հմմտ. Ա Թես. 4։15), և` «Կուղարկի Իր հրեշտակներին, և կժողովեն Նրա ընտրյալներին երկնքի ծագերից մինչև նրա ծագերը» (հմմտ. Մատթ. 24։31):
«Վարձատրի՛ր նրանց,- ասում է,- սկսելով վերջիններից մինչև առաջինները»:
Այստեղից սովորում ենք, որ թեպետ բոլոր բարի պարգևներն Աստծուց են իջնում (Հակ. 1։17) [ու տրվում մարդու] մարմնին և հաջորդաբար` [մյուս արարածներին], սակայն, ըստ կարգի, հրեշտակների միջոցով են իջնում մարդկանց համար, որովհետև [հրեշտակներն] են, որ նաև որոմները, խրձերով կապելով, նետելու են կրակը (Մատթ. 13։30): Բայց ինչո՞ւ է վերջիններից սկսելու. որովհետև առաջինները հույսը դրել էին իրենց վարձի վրա, ուստի որպեսզի վերջիններին չթվար, թե իրենք ավելի պակաս էին ստանալու, նախ նրանցը տվեց: Ուրիշ կերպ էլ [կարելի է հասկանալ]. [Տերը] ցույց է տալիս Քրիստոսին հավատացած վերջինների պատիվը, քանի որ դարձան Նրա մարմինն ու անդամները` ըստ այսմ. «Փոքրիկը մեծ է արքայության մեջ» (հմմտ. Մատթ. 11։11): Որովհետև առաջինները միայն խորհրդով միացան մեր Տիրոջը և խորհրդանշաբար 1, իսկ վերջինները` հեթանոսների Եկեղեցին` խորհրդով, խոսքով ու գործով, ճշմարտությամբ, նաև արյամբ ու վկայական նահատակությամբ, ինչպես և գրված է. «Շատ դուստրեր հարստություն ստացան..., բայց դու առավել եղար և գերազանցեցիր ամենքին»: Հովհաննեսն էլ տեսավ [նրանց], որ աթոռի և Գառի առաջ կանգնել էին` իրենց վրա սպիտակ թիկնոց գցած (Հայտ. 7։9): Նաև Պողոսն է ընդարձակորեն իմաստախոսում հեթանոսների գերազանցության մասին (Հռոմ. 3։29, 9։24-30, 10։12, 15)։ Վերջիններից սկսելը նաև հուշում է Աստծո ողորմության մասին, և հեթանոսներն Աստծուն փառավորում են ողորմության համար, քանի որ ինչպես որ Նրա ստուգությունն անմեղադրելի եղավ` այգում աշխատելու համար տալով առաջիններին այնքան, որքան ուխտել էր, այդպես էլ Նրա ողորմությունը չպախարակվեց, որ նախ վերջիններին գթաց այնպես, ինչպես կամեցավ, որովհետև «ողորմություններ ու ճշմարտություններ են գնում Նրա առջևից» (հմմտ. Սաղմ. 88։15):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: